Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես,
բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ
և Աստված իմ, և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիր
այս գիշեր Քո անարժան ու մեղավոր
ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ
արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն: