Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Սբ․ Բարսեղ Կեսարացի

Բարսեղ Կեսարացի կամ Բարսեղ Մեծ (հունարեն՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, շուրջ 330 - 379), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող։ Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու հետ մեկտեղ մտնում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակի մեջ։ Նրան է վերագրվում պատկերակալի հայնագործումը և իր անունը կրող պատարագի կազմումը։ Հեղինակ է մեկնությունների, դավանաբանական գործերի, ճառերի, ներբողների, քարոզների, զրույցների ու նամակների (մեզ է հասել 360-ից ավել նամակ)։

Բարսեղ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել V դարից («Վեցօրեայք», «Պատարագամատոյցք», կանոններ, աղոթքներ)։ «Գիրք հարցողացը», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում։ Հայ միջնադարյան հեղինակները Բարսեղ Կեսարացու գործերը ընթերցողին առավել հասկանալի դարձնելու համար գրել են դրանց մեկնաբանություններ (հայտնի են «պատճառ» կամ «լուծմունք» անուններով)։ Կեսարացու ստեղծագործություններից մեջբերումներ են կատարել իրենց մեկնողական և դավանաբանական բնույթի երկերում Վարդան Արևելցին («Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ»), Անանիա Սանահնեցին («Հակաճառութիւն»), Վարդան Այգեկցին («Արմատ հաւատոյ») և այլն։ Կեսարացու ճառերից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ։