Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Պարույր Սևակ․ Հայաստան

Իմ քաղցրանու՛ն, իմ բարձրանու՛ն,
Իմ տառապա՛ծ, իմ փառապան՛ծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորորի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերդ՝ ջուր, ինքդ ավազ.
Դու բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝հորովել անուշ ծորուն,
Փայլ ծիրանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկու՛նդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգիր վեպ, դու՛ Սասնա ծու՛ռ...
Իմ փառապա՛նծ, իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանու՛ն,իմ քաղցրանու՛ն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
ՈԻ վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան, սիրո մատյան-
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան: