Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Որ նստիս ի քրովբէս

Որ նստիս ի քրովբէս Աստուած բանդ. այսօր վասն մեր խոնարհութեամբ նստար ի լերինն ձիթենեաց. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ համագոյդ ես խորհրդոցդ հայրենի. աշակերտաց քոց ծանուցեր զխորհուրդ քո գալստեանդ. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ ամենայնց ես արարիչ եւ ստեղծիչ կենդանութեան. այսօր զծածկեալ խորհուրդ Երրորդութեանդ յայտնեցեր եկեղեցւոյ սրբոյ քո. օրհնեմք զքեզ անդադար երգով:

Երեքշաբթի օրվա Տեր Հերկնից շարականն է: