Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Ավետիք Իսահակյան․ Ալագյազ

Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

- Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:

- Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

- Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…