Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Ս. Անտոն Մեծ․ «Հոգևոր խրատներ»

Ս. Անտոնի աշակերտները հարցրին,- Հայր արդյոք երկար կտևի վանականների (կրոնավորների) նախանձախնդրությունը…

- Կգա ժամանակ, իմ սիրելի զավակներ, երբ վանականները կթողնեն անապատները և դրանց փոխարեն կգնան հարուստ քաղաքներ, որտեղ այս անապատական քարանձավների և նեղ խցերի փոխարեն կկառուցեն ամբարտավան շենքեր, որոնք կկարողանան մրցել թագավորական պալատների հետ, չքավորության փոխարեն կմեծանա հարստություն կուտակելու սերը, խոնարհությանը կփոխարինի հպարտութունը, շատերը կհպարտանան գիտությամբ, որը, սակայն, կլինի մերկ, բարի գործերից հեռու, սերը կսառի, ժուժկալության փոխարեն կշատանա որկրամոլությունը և նրանցից շատ շատերը ճոխ կերակուրների մասին կհոգան աշխարհականներից ոչ պակաս և նրանցից կտարբերվեն միայն հագուստներով և գլխարկներով և չնայած կապրեն աշխարհի մեջ, բայց իրենց մենակյաց կհամարեն (վանական=մենակյաց): Բացի դրանից նրանք կպարծենան` ասելով. «Ես Պողոսյան եմ, մյուսը թե` ես աՊողոսյան» (Ա. Կորնթ. 1:12)…