Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան

Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան (փետրվարի 22, 1953, Վերին Արտաշատ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011 թ.)։

Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սերում է Տեր-Շմավոնյանների ակնառու գերդաստանից, որոնք Հայաստան են եկել Խոյից ու Սալմաստից 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո և հաստատվել են Արարատյան դաշտում՝ նախկինում Ղամարլու, ներկայումս՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում։

Նկարել սկսել է յոթ տարեկանից։ 1971-1975 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում։ Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում, իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։

2011 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։

2014 թվականին Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակությունը Թուրքմենստանին է նվիրել Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը։

2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կորում։

Ցուցահանդեսներ

Աբու Դաբի

Մոսկվա, 1982 թ.

Սանկտ Պետերբուրգ, 1984 թ.

Ստամբուլ, 1992 թ.

Ֆրանսիա, 1995 թ.

Բեյրութ, 1996 թ., 1998 թ.

Անգլիա, 1996 թ.

Քուվեյթ, 1997 թ.

ԱՄՆ, 1999 թ., 2000 թ., 2003 թ., 2005 թ., 2007 թ., 2017 թ.

«Բնության հրճվանք» անհատական ցուցահանդես Ստամբուլում, 2013 թ.

Ստեղծագործություններ

«Զբոսանք»

«Ծաղկազարդ»

«Գորիս»

«Հանդիպում»

«Հրեշտակներ»

«Մեր տունը»

Պարգևներ և կոչումներ

Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ (2007 թ.)

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2009 թ.)

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011 թ.)

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալ (Մատենադարանին է նվիրաբերել «Երգ երգոց» կտավը) (2012 թ.)

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016 թ.)

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատվոգիր (մարտի 10, 2017 թ.)

Մեջբերումներ Շմավոն Շմավոնյանի մասին

«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։
Նա այս ոճը ստեղծում է օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։
Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»։Ջուդի Սեկլեր

«Շմավոն Շմավոնյանը հպարտորեն կանգնած է «Արվեստի ցերեկույթի» ժամանակ բացված իր կտավի մոտ, որը նվիրատվություն է Գլենդելի Մեմորիալ առողջապահական հիմնադրամին։ Շմավոնյանը ստանձնել էր ստեղծելու այս կտավն անցած աշնանը։
Կտավը կկախվի կրիտիկական թերապիայի բաժանմունքի դիմաց։
Մենք ցանկացանք այնպիսի մի կտավ, որը մարդկանց դժվար իրավիճակներում հանգստություն և խաղաղություն կբերի։
Սիրտս բաբախեց և աչքերս արցունքով լցվեցին, երբ առաջին անգամ տեսա այս կտավը»։ - Ջոյս Ռուդոլֆ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհութդը» հաղորդաշարի