Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Իվան Ղալամյան

Իվան (Հովհաննես) Ալեքսանդրի Ղալամյան (անգլ.՝ Ivan Galamian՝ Այվն Գալա՛մյան, ֆրանսերեն՝ Jan Galamian՝ Ժան Գալամյան) (հունվարի 23, 1903, Թավրիզ, Իրան - ապրիլի 14, 1981, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) XX դարի անվանի ջութակահար-մեթոդիստ։

Կենսագրություն

Իվան Ղալամյանը ծնվել է 1903 թ. Թավրիզում: 1904 թ.-ին Ղալամյանների ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: 1916-1919 թթ. Մոկվայի ֆիլհմոնիկ դպրոցում Իվանը աշակերտում է ականավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին: 1919-ին, ավարտելով ուսումը, 16-ամյա Իվանը ընդունվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1919-ին Ղալամյանը հեռանում է Ռուսաստանից, իսկ 1922-ին տեղափոխվում է Փարիզ, որտեղի կոնսերվատորիայում ուսումը շարունակում է ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչԼյուսիեն Կապեի մոտ։

Սկսած 1924-ից Իվան Ղալամյանը մի քանի տարի շարունակ մենակատար ջութակահարի գործունեություն է ծավալում, որը սակայն երկար չի տևում։ Շուտով Ղալամյանը թողնում է համերգային կատարողի գործունեությունը և մինչև կյանքի վերջը նվիրվում է ջութակի մանկավարժությանը։ 1937 թ-ին արդեն հայտնի մանկավարժի համբավ ունեցող Ղալամյանը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում է Նյու Յորքում։ 1941 թ․ Իվան Ղալամյանը ամուսնանում է Ջուդիթ Ջոնսոնի հետ։ Սկսած 1944-ից նա դասավանդում է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, իսկ 1946-ից աշխատանքի է անցնում Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարում է ջութակի բաժինը։

Իր ուսուցիչների միջոցով Ղալամյանը մանկավարժությունը փոխառում է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծում սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծ տեղ է հատկացնում Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային։ Նրա մեթոդիկան հետագայում շարունակում է նրա ասիստենտը՝ Դորոթի Դիլեյը (1917-2002)։

Աշակերտները

Ղալամյանի ամենահայտնի աշակերտներից են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը և այլք։ Ղալամյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։

Ղալամյանի հեղինակած գրքերը

Ղալամյանը հեղինակ է երկու հիմնարար մեթոդիկ գրքերի՝ «Ջութակի նվագի և դասավանդման սկզբունքները» և «Ժամանակակից ջութակի տեխնիկան»

Galamian I. Principles of Violin Playing and Teaching. Dover Publications, Inc., Mineola, New York 2013, Ivan Galamian, A Biographical Sketch, © by Stephanie Chase, 108 p.

Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 2, Double and Multiple Stops in Scale and Arpeggio

Exercises. Boston: Galaxy Music Corporation, 1977, 41 p.

Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 1, Scales and Arpeggio Exercises with Bowing and Rhythm Patterns. New York: Schirmer, 1963, Part 1, 75 p, Part two, 40 p.