Անտոնի Սուրոժսկի. «Աստծո հետ ավելի հեշտ է, քան մարդկանց»
Կարևոր խոսք
«Մենք պետք է սովորենք աղոթել` ոչ թե աղաչել, այլ հանդիպել Աստծուն»: Անտոնի Սուրոժսկի
Աստծո հետ շատ ավելի հեշտ է հարաբերվել, քան մարդկանց, որովհետև Նա շատ ավելի ներող է ու հասկացող:
Ես մի զարմիկ ունեի, ով մեզ հետ էր ապրում: Հիշում եմ` մի անգամ տղուկը օրվա ընթացքում շատ էր հոգնել և երեկոյան, մահճակալ մտնելուց առաջ, տխուր աչքերով նայեց տատին և ասաց. «Ես շատ հոգնած եմ աղոթելու համար»: Հետո նայեց սրբապատկերին, օդային համբույր ուղարկեց և ասաց.
- Բարի՛ գիշեր:
Ասաց ու նույն պահին էլ քնեց:
Եվ ես վստահ եմ, որ տղայի հոգնության խորքերից ծնված համբույրը շատ ավելի իրական էր և ընդունելի, քան որ տղան իրեն պարտադրեր աղոթել:
Մեզ հետ էլ կարող է նույնը պատահել: Նման դեպքերում մենք ուղղակի կարող ենք ասել. «Տե՛ր, հոգնել է ոչ միայն իմ մարմինը, այլ նաև գլուխս: Ես այս պահին, բացի ոտքերիս և մեջքիս ցավից, ոչինչ չեմ զգում: Սեր էլ չեմ զգում: Այս պահին գիտեմ միայն, որ ես հավատում եմ Քեզ»:
Եվ ես կարծում եմ` հարկավոր է ուղղակի խաչակնքել և ասել. «Ես այդ դատարկությամբ էլ պառկում եմ քնելու: Եվ թող Աստված ինձ պահապանի»:
Աղբյուր՝ Հայկական կակաչ