Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Տեր Եսայի քահանա Արթենյան․ Համբերություն

Մարդիկ կարծում են թե քրիստոնեական համբերությամբ է պայմանավոված մարդու տկարությունը: Այսինքն համբերատար մարդը տկար է: Դատեք ինքներդ. մի մարդ, ով մահամեձ հիվանդ է և ոչ մեկին չի անհանգստացնում, ոչ մեկին իր խնդիրներով ու ցավերով ծանրություն չի լինում, իր ցավը կրում է լռությամբ, համբերում է. խա տկարությո՞ւն է, թե քաջություն…

Այսպիսին է քրիստոնեական համբերությունը:

Բոլորս էլ ունենում ենք զգացողությունը, որ այսպես այլևս չեմ կարող, սակայն կյանքը գնում է առաջ, նոր փորձություններ, երբ ետ ես նայում տեսնում ես որ դիմացար, իրականում մեր տեսադաշտը սահմանափակ է, չենք գնահատում մեր կարողություններն ու ուժերը: Կյանքը միշտ էլ մեր առաջ է դնում իր դժվարություններն ու հաջողությունները, բացասականն ու դրականը. համբերությունն այն է որ մենք խոնարհաբար ընդունենք բացասականը և բարեհաճորեն նայենք դրականին:

Որքան դժվար է կյանքը, այնքան անհրաժեշտ է տեսնել դրականը: Համբերությունը վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ, այլ կերպ` արժանապատիվ պայքարն է չարի դեմ: Համբերությունը զորացնելու երկու ճանապարհ կա` ժպիտը, որ ողղված է դեպի անձդ և աղոթքը որն ուղված է առ Աստված:

Ժպիտ ասելով նակտի ունեմ իմաստության ժպիտը որը ծնվում է տառապանքից, իսկ աղոթքը մարդուն կտրում է առօրյա խնդիրներից և բարձրացնում դեպի Աստված, քանի որ այդքան համերություն որ ունի Աստված, ոչ մի տեղ չես գտնի:

Համբերությունը ոչ թե ընդունելն է դժվարությունը և դիմանալը, այլ պայքարելը դրանց դեմ: Այսինքն համբերությունը պասիվ վիճակ չէ, կամ անիմաստ հնազանդվելը իրադարձությունների, այն հոգու զորությունն է: Ու համբերությունը միայն սպասելու կամ տառապելու արվեստը չէ, այլ նաև հավատքն է ու պայքարը հաղթանակի:

Թե ինչու պիտի համբերենք, պատասխանը տալիս է Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված նամակում.

«պետք է համբերել իմանանք, որ Աստծո կամքը կատարելով տիրանանք Նրա խոստմանը»:

Այսինքն առանց համբերության հնարավոր չէ Աստծո կամքը կատարել. փորձեք պատկերացնել սերը, հավատքը, բարությունը առանց համբերության, պարզապես հնարավոր չէ, այսինքն համբերությունից հրաժարվելով ինքներս մեզ զրկում ենք փրկվելու հույսից:

Համբերությամբ Աստծո կամքը կատարել ու խոստումին արժանանալ, չի նշանակում որ պիտի հետևենք իրադարձություններին ու չեզոք մնանք, այլ հակառակը, ենթադրում է ակտիվ մասնակցություն և պայքար` Աստծո կամքը իրականացնելու այս կյանքում: Հիսուս է մեր օրինակը, Ով այնքան բան հանձն առավ ու համբերեց մեր փրկության համար և այդ համբերության արդյունքում հայտարարեց որ ես հաղթեցի աշխարհին: