Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մոռացված վանքի շունչը

Ֆիլմը միջնադարյան հայկական առաքելական վանական համալիրի՝ Մաքենյաց վանքի (Մաքենոցաց վանք) մասին է։ Այն գտնվում է  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից:

Ռեժիսոր՝ Համբարձում Հայրապետյան,
Սցենարի հեղինակներ՝ Արտակ Մուրադյան և Բագրատ Սիմոնյան։

Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Fantom» ստեղծագործական խմբի կողմից։