Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Վահագն Դավթյան․ «Մեծամտությունը որքան բնածին, նույնքան էլ երջանիկ անգիտության հետևանք է...»

...Մեծամտությունը որքան բնածին, նույնքան էլ երջանիկ անգիտության հետևանք է...

* * *
...Ես և իմ գրական ընկերները հենց սկզբից իմացանք, որ գրականությունն այն բնագավառն է, ուր ոչ մեկը ոչ մեկի տեղը չի զիջում, և ապրեցինք խաղաղ համակեցությամբ ու գրական բարեկամությամբ:

...Իմ մեջ անվերջ ապրեց պաշտամունքը Թումանյանի, Իսահակյանի, Մեծարենցի, Վարուժանի, Տերյանի, Սիամանթոյի նկատմամբ, Չարենցի նկատմամբ, որն իր բանաստեղծական զորությամբ ու բազմազանությամբ եզակիներից է աշխարհում:

... Իմ մեջ գնալով ուժեղացել է պաշտամունքը մեր գողթան երգերի նկատմամբ, Նարեկացու, Քուչակի, Սայաթ- Նովայի, մեր միջնադարյան ամբողջ քնարերգության նկատմամբ, որը, իմ խորին համոզմամբ, մեր մշակույթի ամենաբարձր թռիչքներից մեկի՝ ճարտարապետության մրցակիցն է...