Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։

Պատմություն

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 2012 թ.

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թ.-ի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ XII դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը:

1882 թ.-ին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին:

Զանգակատունը 1932 թ.-ին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։

Եկեղեցու վերականգնումը

Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թ.-ին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան:

Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։

Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ են ստացել և ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ առել։ 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014 թ. հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա:

Եկեղեցին նորաթուխ խաչերով՝ 2014 հունիսի 21-ի դրությամբ

Եկեղեցին վերականգնման ժամանակ

Եկեղեցին վերականգնման ժամանակ

Եկեղեցու գմբեթի որմնանկարը

Վերջնական վերականգնված եկեղեցին 2018թ.

Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին (հուշարձան, Գյումրի)

Խաչքարերի պուրակ

2010 թ.-ին Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում՝ Շահումյան եկեղեցու շենքի բակում տեղադրվել է 20-ից ավելի խաչքարներ։ Խաչքարները պատրաստվել են գյումրեցի վարպետների ջանքերով։ Խաչքարներն իրենցից ներկայացնում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Պուրակն անվանել են Խաչքարերի պուրակ:

Նախատեսվում է 100-ից ավել խաչքարներ տեղադրել Խաչքարերի պուրակում: