Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Որ ի քրովբէական

Որ ի քրովբէական անաթոռ ընդ հօր նստէիր բանդ Աստուած. այսօր խոնարհութեամբ նստար մարմնով նոր յաւանակի. զքեզ բարեբանեմք. Աստուած հարցն մերոց: Որ ի սրովբէիցն սրբասաց ձայնիւ անդադար օրհնաբանիս. այսօր ի դասուց եբրայեցւոց որդի Դաւթի փառաբանեցար. զքե: Որ ի հրակերպիցն երգաբանեալ հնչմամբ ի բարձունս օրհնաբանիս. այսօր ի ծերոց եւ ի տղայոց գովեցար ովսաննա երգով. զքեզ բարեբանեմք աս: Զտէր օրհնեցէք բարձր արարէք զնա յաւիտեան: Այսօր զգալուստ փրկչին մերոյ ցնծութեամբ տօնէն որ Երուսաղէմ. ժողովուրդք որք ի հեթանոսաց. բարձրար: Այսօր ընդ մանկանցն եբրայեցւոց զհինաւուրցն եկեալ նոր արքայի Սիօն. մանկունք սուրբ եկեղեցւոյ. բարձր: Այսօր ընդ ծերոցն օրհնաբանից ուրախութեամբ բարեբանեցէք զանմահ թագաւորն եկեալ. քահանայք հոգեւոր երգով. բարձր արա:

Ծաղկազարդի տոնի հարցի շարականն է: