Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Անտոնի Սուրոժսկի․ «Աստծուն դրեք ափի մեջ»

Այնպես ստացվեց, որ ես մի անգամ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ կանգնած սպասում էի, որ տաքսի գար: Ինձ մոտեցավ մի երիտասարդ և ասաց.

- Դատելով ձեր հագուկապից` կարելի է եզրակացնել, որ դուք հավատացյալ եք, քահանա՞ եք:

Ես պատասխանեցի.

- Այո՛:

- Իսկ ես չեմ հավատում Աստծուն:

Ես նրան նայեցի և ասացի.

- Ափսո՛ս:

- Իսկ դուք ինչպե՞ս կարող եք ինձ ապացուցել, որ Աստված գոյություն ունի:

- Իսկ ձեզ ինչպիսի՞ ապացույցներ են հարկավոր:

-Դե, ահա ափի մեջ դրեք ձեր Աստծուն, և ես կհավատամ Նրան…

Նա պարզեց ձեռքը, այդ պահին ես նկատեցի նրա ամուսնական մատանին: Ես նրան ասացի.

- Դուք ամուսնացա՞ծ եք:

- Ամուսնացա՛ծ եմ:

- Երեխաներ ունե՞ք:

- Ունեմ երեխաներ:

- Դուք սիրո՞ւմ եք ձեր կնոջը:

- Իհարկե՛, սիրում եմ:

- Իսկ երեխաներին սիրո՞ւմ եք:

- Այո՛, սիրում եմ:

- Իսկ ես չեմ հավատում, որ սիրում եք:

- Էդ ո՞նց, ինչպե՞ս թե չեք հավատում, չէ՞ որ ես ձեզ ասում եմ…

- Այո՛, ասում եք, բայց ես, մեկ է, չեմ հավատում: Ահա, դրեք ձեր սերը ափի մեջ, ես տեսնեմ և կհավատամ…

Աղբյուր՝ Հայկական կակաչ