Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Արամ Մանուկյանի նամակը Սիմոն Վրացյանին

6 սեպտեմբերի 1913թ. Վան

« Սիրելի Վրացեան
Նամակաբերս` Տոքթ. Րէյնոլդս, գալիս է Ամերիկա Վանի մէջ Ամերիկեան Կոլէճ մը բանալու համար հանգանակութիւն անելու:

Վերջերս սրանց հետ կրթական հարցերու շուրջը համերաշխած լինելով` մենք ուրախ կը լինենք, որ սրանք յաջողին կանոնաւոր կոլէճ մը ունենալ հոս:
Ուստի կը խնդրենք` ես և ընկերներ, որ թերթի և այլ միջոցներով ամէն կարգի աջակցութիւն ցույց տաս:
Ուրիշ խնդիրներու մասին չեմ գրում. ոտի վրայ եմ . գաւառ կը մեկնիմ

Համբոյրներով քո` ԱՐԱՄ »