Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Գրիմ Եղբայրներ. Նապաստակն ու ոզնին

Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:

- Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:

Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.

- Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:

- Զբոսնում եմ:

- Զբոսնո՞ւմ ես, - զարմացավ նապաստակը,- իմ կարծիքով քո այդ ծուռտիկ ոտներով շատ չես զբոսնի:

- Դու կարծում ես, թե ինձնից արա՞գ կվազես,- հարցրեց ոզնին:

- Իհարկե, - ծիծաղեց նապաստակը:

- Փորձենք, - ասաց ոզնին:

- Փորձենք,- ծիծաղեց նապաստակը:

- Դե այստեղ քիչ սպասիր, գնամ տուն, նախաճաշեմ, գամ: Լա՞վ:

- Լավ:

Ոզնին վազեց տուն և կնոջն ասաց.

- Կնիկ, շուտով շորերդ հագիր, պետք է դաշտ գնանք:

- Ի՞նչ կա որ, - հարցրեց կինը:

- Նապաստակի հետ գրազ եմ եկել, թե ո՞վ ավելի արագ կվազի: Դու պետք է ինձ օգնես:

- Գժվե՞լ ես, ինչ է: Դու ո՞նց կարող ես նապաստակից առաջ անցնել:

- Քո գործը չէ: Ես գիտեմ, թե ինչ եմ անում:

Կինը շորերը հագավ, և նրանք դաշտ գնացին: Ճանապարհին ոզնին կնոջն ասաց.

- Այ, այս դաշտով պետք է վազենք: Ես մի ակոսով, նապաստակը մյուս ակոսով: Դա մի ակոսի ծայրին նստիր, երբ նապատակը վազելով կգա քեզ մոտ, հանկարծ դուրս եկ և գոռա. «Ես արդեն այստեղ եմ»: Հասկացա՞ր:

- Հասկացա,- ասաց ոզնու կինը:

Իսկ ոզնին ու իր կինը այնպես նման էին իրար, ոնց որ ջրի երկու կաթիլ:

Այդ ժամանակ նապաստակը եկավ:

- Դե, վազենք,- ասաց նա:

- Վազենք:

- Մե՛կ, երկո’ւ, երե’ք:

- Վազենք:

Ոզնին մի քանի քայլ վազեց, ապա կամաց ետ դարձավ և իր տեղում հանգիստ նստեց: Երբ նապաստակը հասավ ակոսի ծայրին, հանկարծ ոզնու կինը դուրս եկավ ա գոչեց.

- Իսկ ես արդեն այստեղ եմ:

Շատ զարմացավ նապաստակը, որ ոզնին հաղթեց իրեն, և բարկացած գոչեց.

- Էլի վազենք: Մեկ, երկու, երեք,- և քամու նման վազեց:

Երբ որ տեղ հասավ, հանկարծ ոզնին դուրս եկավ և գոչեց.

- Իսկ ես արդեն այստեղ եմ:

- էլի վազենք,- բարկացավ նապաստակը: էլի վազեցին:

Նապաստակն այնքան այս ու այն կողմ վազեց, որ ուժասպառ եղավ:

- Դու ինձ հաղթեցիր,- ասաց նապաստակը և գլուխը կախ հեռացավ: