Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Մայր Թերեզա․ Կարողացեք ներել

Ինչ-որ մեկը ձեզ նեղացրե՞լ է: Դա ձեզ իրավունք չի տալիս վրեժխնդիր լինել նրանից: Վրեժը չի վերականգնում արդարությունը: Շատերը կարծում են, թե հանուն արդարության կարող են դաս տալ որոշ մարդկանց կամ էլ պատժել ուրիշների: Ոչ, արդարության նման հասկացողությունը բազում դժբախտությունների աղբյուր է: Դիմեք այն սկզբունքին, որն ավելի բարձր է արդարադատությունից - սիրո և բարության սկզբունքին:

Երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոս տվեց աշխարհին այդ նոր Ուսմունքը, բայց քրիստոնյաները մինչև այժմ պահում են Մովսեսի օրենքը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Պետք չէ մոլեռանդորեն հետևել արդարության այդ օրենքին, վրեժ տենչալ, եթե դուք ուզում եք իսկապես ազատ լինել: Վրեժը իր մեջ որևէ լուծում չի պարունակում, այն միայն բարդացնում է իրավիճակը:

Դուք որևէ մեկի համար ինչ-որ բարիք եք արել, օգնել եք նրան, քաջալերել, բայց մի օր հայտնաբերում եք, որ նա արժանի չի եղել դրան: Համակերպվե՛ք նման իրավիճակի հետ, մի՛ փնտրեք միջոց՝ վրեժխնդիր լինելու նրանից, պատժելու նրան: Մեծահոգություն ցուցաբերեք և բարություն. ա՛չք փակեք նրա անազնիվ արարքի վրա, ներեք նրան և հանե՛ք հիշողությունից այդ էպիզոդը: Միայն նման կերպ վարվելով ենք մենք հոգևորապես աճում:

Դուք կարող եք ասել. «Ես ներում եմ քեզ, բայց երբեք դա չեմ մոռանա»: Բայց դա ներում չէ: Եթե դու ներում ես, ուրեմն վերականգնում ես հարաբերություններդ այդ մարդու հետ այնպես, կարծես նա երբեք էլ մեղք չի գործել քո հանդեպ: Ներել նշանակում է ջնջել ամենայն վատը, կարծես այն տեղի էլ չի ունեցել:

Այսպես է վարվում Աստված, երբ Նա ներում է: Նա այսօր էլ ձեզ հետ վարվում է այնպես, կարծես դուք երբեք որևէ վատ արարք չեք գործել: