Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Բեխենց կամ Կուսանաց վանք

Բեխենց կամ Կուսանաց վանքը գտնվում է Նոր քաղաքի հարավարևելյան եզրին՝ Ախուրյան գետի աջ ափին ցցված քարաժայռի վրա:

Հիմնադրել է Տիգրան Հոնենցը, ընդ որում, ավելի վաղ, քան 1215 թ. իր անվամբ հայտնի եկեղեցու (Սբ. Գրիգոր) կառուցումը:

Պատմական վկայագրերում վանքի առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է 1211 թ. (տեղում ձեռագրի ստեղծման կապակցությամբ):

Եկեղեցու որմերին առկա են 1314, 1318, 1345 թթ. հիշատակագրություններ:

Արտաքուստ և ներքուստ վեցխորան հորինվածքով կենտրոնագմբեթ շինություն է: Տասներկունիստանի թմբուկը պսակված է հովհարաձև վեղարով: Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից՝ կցված սրահ-գավթի մեջ:

Վանքի գլխավոր կառույցների թվում է նաև եկեղեցուն հարավից կից միանավ թաղածածկ մատուռը:

Եկեղեցին աչքի է ընկնում արտաքին պերճ հարդարանքով, որն իրականացվել է շուրջպար ձգվող որմնակամարաշարի և դրանք երիզող զարդաքանդակների միջոցով:

Արտաքին չափերն են՝ 4,6 x 4,6 մ:

Բեխենց (Կուսանաց) վանքի ընդհանուր տեսքն արևմուտքից
(լուս.՝ Ա. Հակոբյանի, 2011 թ.

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքն արևմուտքից
(լուս.՝ Թ. Թորամանյանի, 1909 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևելքից
(լուս.՝ 1900-1910-ական թթ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը արևելքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևմուտքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2005 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևմուտքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2005 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքն արևելքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևելքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2005 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևմուտքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2005 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը արևելքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիսից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Դրվագ Բեխենց (Կուսանաց) վանքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Դրվագ Բեխենց (Կուսանաց) վանքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Դրվագ Բեխենց (Կուսանաց) վանքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Դրվագ Բեխենց (Կուսանաց) վանքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2010 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի տեսքը հյուսիս-արևմուտքից
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2005 թ.)

Բեխենց (Կուսանաց) վանքի եռաչափ մոդելավորմամբ վերակազմությունը
(հեղ.՝ Պ. Ֆրանկյան, 2011 թ.)

Նյութի աղբյուր՝ RAA.am
Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Բեխենց կամ Կուսանաց վանքի պատմությունը: Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է կիսավեր վանքի վերականգնված տարբերակը: 
Սցենարի հեղինակ Սամվել Կարապետյան
Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Եռաչափ մոդելավորող Պարգև Ֆրանկյան
Ճարտարապետ-խորհրդատու Աշոտ Հակոբյան
Երաժշտություն Այդին Դավուդի