Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Ներսես Շնորհալի․ «Ստեղծող մանկանց»

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Ստեղծող մանկանց, մանուկ ցուցար,
Ի յանբանից մսուր եդար:

Ի հրեշտակաց քարոզեցար
Եւ ի հովուած փառաւորեցար:

Ընդ որս և զմեզ ուրախացո՛
Շնորհիւ օրհնեալ Ծննդեան քո:

Եկայք մանկունք Սիօնի,
Տացուք փառս Տեառն ամենի:

Տէր, ողորմեա:

Ներսես Շնորհալու (12-րդ դար) «Տէր, ողորմեա՛» («Ստեղծող մանկանց») հոգևոր երգն է՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Գևորգ Իգնատիոս Հաջյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ: