Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Սիրամարգե տիկինը... Սիրուն Երիցյան

Սիրուն Երիցյանը (1951 թ. Լիբանան) 1973-1974 թվականներին Բեյրութի համալսարանի քոլեջում ուսուցանել է նորաձևություն: 1979-1981 թվականին Լոս Անջելեսի համալսարանում հաճախել է գեղարվեստի կուրսերի, այնուհետև 1985 թվականին Պարսոնսի արվեստի ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան գեղարվեստի գծով: Սիրուն Երեցյանը զբաղվում է և նկարչությամբ, և քանդակագործությամբ:

Սիրուն Երիցյանի արվեստն առանձնահատուկ է իր հարուստ հայկական կոլորիտով, ինչպես նաև համաշխարհային նշանակության թեմաներով: Նա ներկայացրել է պատերազմի, ցեղասպանության, ինքնության և գոյության թեմաներ: Լինելով կին նկարիչ, ինչն արդեն հազվագյուտ երևույթ է հայկական համայնքում, նա նաև իր արվեստում անդրադարձել է հասարակության մեջ կանանց դերին: Հասուն տարիքում ապրելով պոստ-մոդեռնիստական քաղաք Լոս Անջելեսում, որտեղ նաև ստացել է մասնագիտական կրթություն, սկսել է անդրադառնալ տարբեր էթնիկական ծագումների և սոցիալական խավերի հետ կապված հարցերի, ինչն արտացոլվել է նրա արվեստում ֆիզիկական և թեմատիկ առումով:

«Տիկին Սիրունի, կամ Սիրամարգե տիկնոջ (ինչպես նա ավելի շատ հայտնի է արվեստի ասպարեզում իր պատկերած բազմահազար սիրամարգերի պատճառով) աշխատանքներին ծանոթացա իր տնօրինած Ռոսլին արվեստի սրահում, որն էլ, ինչպես արդեն հասկացաք, մանրանկարչության մեծ վարպետի պատվին է անվանված.

«Երբ ուսումնասիրեցի Թորոս Ռոսլինի արվեստը, խենթացա. ոչ մի համեմատություն հնարավոր չի գտնել ամբողջ աշխարհում»,- խոստովանում է տիկին Սիրունն ու պատմում, թե ինչպես տասնվեց տարի առաջ իր աշխատանքների տրցակը ձեռքին շրջում էր ամերիկյան արվեստասրահները և մերժվում` առանց իսկ այդ աշխատքները ցուցադրելու հնարավորության. Խանգարում էր մի պարզ հանգամանք` հայկական անուն-ազգանունը: Մի սրահում անգամ, չսպասելով իր հեռանալուն, տնօրենը աղբը նետեց նրա ստեղծագործությունները: Այդպես էլ Սիրուն Երեցյանը որոշեց բացել սեփական սրահը և ներկայացնել բոլոր հայ նկարիչներին, որոնք տասնվեց տարիների ընթացքում վաճառվել են և ճանաչում ձեռք բերել նաև այս փոքրիկ սրահի միջոցով: Այստեղ են նաև ստեղծվում Սիրամարգե տիկնոջ աշխատանքները:

Նրա Հայոց Այբուբենն իր տարբեր նկարազարդումներով դարձել է կենսաձև, ինչպես ինքն է ասում, ծխախոտի կախվածության պես մի բան. -«Անգամ ինքս ինձ վնաս եմ հասցրել, թևիս, պարանոցիս և ուսիս վնասվածքներ եմ ստացել: Եթե չզբաղվեմ այս գործով, կխենթանամ: Երբ ուսումնասիրեցի մեր մանրանկարչությունը, տեսա, որ բոլոր իզմերը` իմպրեսիոնիզմ, ռեալիզմ, կուբիզմ և այլ, բոլորը մեջն են: Եթե մեկն ուզի սովորել նկարել, հարկավոր չէ անգամ դպրոց գնալ, բականան է միայն մեր մանրանկարներն ուսումնասիրի»:

Տիկինը Սիրունը պատմությունն արդիականացնելու իր տարբերակն ունի. եթե տասներեք, տասնչորսերորդ դարերում եղունգի չափ մանրանկաչությունն էր միակ գոյություն ունեցողը, ապա նա այն խոշորացնում է և այսօրվա պահանջներին համապատասխան ներկայացնում աշխարհին` ցույց տալով մեր այբուբենի հզորությունը, աշխարհի այլ աբուբենների ստեղծման վրա ունեցած ազդեցություններն ու հավերժությունը: Հայը միակ ազգնն է, որ տառը հենց որպես պատկեր է ներկայացնում, ասենք սիրամարգե Բ, կամ օձաձև Ս, իսկ օրինակ անգլիացիները տառը գրում էին և միայն շուրջը կամ մեջը նկարում:

Տարիներ առաջ Ժան Պոլ Գեթթի թանգարանում Իսպահանի մանրանկաչության օրերի շրջանակում Սիրուն Երեցյանը նույնպես ներկայացրել է հայկական մանրանկաչության իր տարբերակը: «Երեք արվեստագետ կար` պարսիկ, հրեա և ես: Լոս Անջելես Թայմզ թերթը կարծիք էր հայտնել, թե ինչու է այս ցուցադրությունը կոչվում Իսպահանի մանրանկարչության ցուցադրություն, այն պետք է կոչվի հայկական: Բայց չէ որ հենց մենք էինք Իսպահանում այդ արվեստը զարգացնում: Մենք ընդհանրապես շատ լավ արվեստ ունենք, բայց ոչ մեկը չի գնում, չի վաճառում, չեն ներկայացնում աշխարհին: Ինչու է աշխարհը մեզ անտեսել» Ս.Ե.:

Աղբյուր՝ Panorama.am