Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սուրբ Թադևոսի վանք

Սբ․ Թադեոս (Թադե) Առաքեալի վանքը գտնուում է Չալդրանի Ղարաքիլիսա գիւղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ ի վրայ։ Կառուցման թուականը վերագրւում է 4-ից 6 րդ դարերին, իսկ ըստ աւանդութիւն' այն հիմնադրել է Թադէոս Առաքեալը 66 թ-ին։ Քարին փորագրած գրութիւնը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգուել է Աբրաս Միրզայի հրամանով։ Ս. Թադեոս Առաքեալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից աւերւել է և կրկին վերանորոգուել։ 1946 թ. վերանորոգւել է Թաւրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թ. առաջին հայ ուխտաւորները' 50-60 հնգանոց խմբով, Ս. Թադեոս Առաքեալի նահատակութեան օրը ուխտագնացութիւն կազմակերպեցին Թաւրիզից դէպի Ս. Թադեի վանք։ Այդ ժամանակ կառուցւեց 60կմ. ճանապարհ' Ղարազիաեյդինից մինչև վանք։ Վանքի գմբէթը բրգաձև է և բաղկացած է 12 մասից։ Արևելեան մասը սև քարից է, և 14-րդ դարի աւերիչ երկրաշարժից կանգուն մնացած միակ մասն է։ Իսկ կենտրոնական և արևմտեան հատւածները երկրաշարժից յետոյ կառուցապատուել են սպիտակ քարերով։ Վանքի առաստաղը և ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատւած են արծւի և կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով։ Զանգակատունը կառուցւած է չորս հսկայ սիւների վրայ, որոնք միացւած են կամարներով։

2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, ‘‘Հայկական եկեղեցիները Իրանում’’ անվան տակ։

Սուրբ Թադեի վանքի քանդակները բաժանվում են հետևյալ գոտիների։

Առաջին գոտին, որը համահավասար բարձրությամբ ներառում է և՛ զանգակատան, և՛ եկեղեցու արտաքին տեսքը ներառւմ է հայկական արքայական զինանշաններ, բուսական քանդակային ներդիրներ, Սուրբ զինվորների և հոգևորականների քանդակներ։ Երկրորդ գոտին երկշարք որթագալարն է։ Վերինը ներկայացնում է սյուժետային տեսարաններ, իսկ ստորինը՝ բուսական զարդաքանդակներ։ Երրորդ գոտին ներկայացնում է սրբերի, առաքյալների և թագավորների։ Ընդ որում այս գոտիաշարերից յուրաքանչյուրն, ի տարբերություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, ունի հստակ տարանջատում։ Այն եզրագծված է բարձր ռելիեֆ ունեցող շրջանակով։ Գոտիների թվաքանակի ճշտմանը խանգարում է անավարտ զանգակատունը։ Այն արգելել է ավարտել ժամանակի կաթողիկոսը, որպեսզի չգերազանցի Էջմիածնի զանգակատանը։ Միայն առաջին գոտին է իր շարունակությունը գտել զանգակատան հարդարանքում։ Հարդարանքի ստորին հատվածում առյուծների և բուսական պանոների առկայությունը վերաբերում է միայն զանգակատանը, իսկ եկեղեցին այդ հատվածում զուրկ է որևէ զարդաքանդակից։ Եկեղեցու առաջին զարդագոտին ամենաերկարն է, քանի որ այն ընդգրկում է նաև զանգակատունը։ Այնտեղ քանդակները տրված են առանձին-առանձին՝ յուրաքանչյուրն իր շրջանակով։ Եթե զանգակատան դեպքում գործում է խարիսխավոր սյան վրա հենվող կամարի սկզբունքը, ապա բուն եկեղեցու շրջանակները հեռանկարային սրածայր կամարներ են։ Արվեստաբանության մեջ կա տարակարծություն Սուրբ Թադեի քանդակների ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հեղինակնրն ամբողջությամբ և հիմնովին չեն ուսումնասիրել այս հուշարձանը։ Սուրբ Թադեի արտաքին հարդարանքում ուսումնասիրողները նկատում են ուշ միջնադարյան պարսկական արվեստի ազդեցություն, և իր ճոխությամբ այստեղ առկա է նաև բարոկկյի երանգ։ Ըստ մեկ այլ տեսակետի Սուրբ Թադեն ամենայն հավանականությամբ կառուցվել է հեթանոսական տաճարի վրա, ինչը առհասարակ հատուկ էր քրիստոնեությանը, և հետևաբար կրում է վերջինիս ոճական ազդեցությունը, սակայն ուսւմնասիրղների մեծամասնությունը հանգել ք այն մտքին, թե Սուրբ Թադեի հարդարանքի սկզբունքը առաջին հերթին կապվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ։ Այս տեսակետի կողմնակիցներն են Վ. Հարւթյունյանը, Ա. Հախնազարյանը, Ա. Զարյանը։ Մեր կարծիքով, իհարկե, ուշ միջնադարյան հայկական արվեստն անդրադարձ էր առաջին հերթին վաղ միջնադարյան օրինակներին և Աղթամարի Սուրբ Խաչին։ Իսկ Սեֆյանների շրջանի արվեստի ազդեցությունը չպետք է տեղայնացնել զուտ հայկական հուշարձաններում։ Կարելի է ասել, որ դա ժամանակի թելադրանքն էր։ Սուրբ Թադե եկեղեցին նշանակալի է իր զարդագոտու քանդակներով, որոնք բազմաթիվ են և ուսումնասիրված չեն։ Հատկապես աչքի է ընկնում արևի սկավառակը ներկայացնող պատկերաքանդակը։ Արևի պատկերաքանդակը ամենալավ պահպանված օրինակներից է։ Կլոր սկավառակից բխում են 36 ճառագայթներ, որոնք չորս կետում միանում են ծաղիկներին։ Այս հորինվածքի արտահայտչականությունը պայմանավորված է ինչպես կենտրոնական մասի տեղադրությամբ, այնպես էլ քանդակագործի կողմից դիմագծերի հստակ արտահայտմամբ։ Արևի՝ փոսիկավոր բիբերով նշաձև աչքերը, խոշոր քիթը և շրթունքները ամբողջացնում են կերպարը։ Ընդ որում զարդագոտու քանդակների դասավորությունը ամբողջովին տարբերվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց, որն հանդիսանում է այս եկեղեցու նախատիպը։ Վերջինում ոչ մի ճակատ չի կրկնում մյուսին, աչքի է ընկնում պատկերաքանդակների բազմազանությամբ, սակայն Սուրբ Թադեում կան առանձին հորինվածքներ, որոնք չեն հանդիպում Աղթամարում և դուրս են նրա խորհրդաբանությունից։ Ճերմակ եկեղեցու արևի սկավառակը այդ օրինակներից մեկն է։ Արևից աջ և ձախ պատկերված է թե ինչպես վիշապի հեքիաթային կերպարը հոշոտում է կենդանուն։

Ընդհանուր տեսարան

Եկեղեցու խորաքանդակներից մեկը

Եկեղեցին

Եկեղեցու այլ տեսարան

Եկեղեցու ներսի տեսարան

Տեսարան դրսից