Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Սբ. Գրիգոր Նարեկացի. «Աջդ տարածիր իմ վրա»

Ո՜վ ամենազոր Հոգի,
հոգուս մեջ հեղիր քաղցրությանդ ցողը,
հեղեղիր այն շնորհիդ առատությամբ:
Հոգուս պարգևիր վայելել շնորհների լիությունը Քո մեծ ողորմության:

Հերկիր սրտիս կարծրացած հողը,
որպեսզի կարողանա ընդունել
և պտղաբերության հասցնել Խոսքի սերմը:

Միմիայն Քո անսահման իմաստությամբ են
մեզնում ծաղկում ու հասունանում բոլոր պարգևները:
Դու ես, որ օծում ես առաքյալներին,
ներշնչում ես մարգարեներին,
ուսուցանում ես ուսուցիչներին,
խոսել ես տալիս համրերին
և բացում ես խուլերի ականջները:

Աջդ տարածիր իմ վրա
և զորացրու ինձ շնորհով Քո գթառատության:
Փարատիր հոգուցս ատելության թանձր մառախուղը
և դրա հետ միասին
հեռացրու մեղքի ստվերն ու խավարը,
որպեսզի կարողանամ վերամբարձել
միտքս ու սիրտս
երկրայից իրողություններից դեպի երկնայինները:

Ամեն:

Սբ. Գրիգոր Նարեկացի. Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ (951-1003թթ.)
Աղբյուր՝ Mashtoz.org