Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սբ Գրիգոր Նարեկացի․ «Ամեն բան խոսքով եղավ…»

Տեր Ատված, երբեք չեմ տեսել Քո ստվերը, քանզի Լույսը ստվեր չունի։

«․․․Մարդը նման է իր Արարչին երկու կարևորագույն հատկանիշներով. առաջին` իր ազատությամբ և երկրորդ` ստեղծագործ էությամբ: Խոսքը առաջին քայլն է արարչության ճանապարհին: Չէ՞ որ Ամենակարողն Աստված խոսքով ստեղծեց, խոսքով արարեց, «ասաց և եղավ»: Եվ արարչագործության առաջին պահից մարդ արարածիս համար խոսքը եղավ ամեն ինչ: Խոսքն արդարացնում է, խոսքը պաշտպանում է, խոսքը վնասում է, կառուցում, քանդում, մխիթարում, ստորացնում, գովերգում…

Կհիշեք երևի, երբ Աստված Ադամի առաջ էր բերում բոլոր գազաններին, թռչուններին, որ տեսնի թե Ադամը սրանց ինչ անուն կտար (հհմտ.Ծննդ. 1.19-20): Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր այս քայլի նպատակը: Պատասխանը մեկն է. Ադամը բոլոր այդ կենդանիներին ու թռչուններին անուններ տալով, դառնում էր նրանց տերն ու տիրակալը: Եթե դու ինչ-որ մեկին անուն ես տալիս և այդ անունով բնորոշում նրա ով կամ ինչ լինելը, ուրեմն դու էլ նրա տերն ես: Իսկ անուններ տալը խոսքով եղավ չէ՞: Ուրեմն խոսքը նաև ուժ է ու իշխանություն:

Թերթե՛ք պատմության էջերը, ամեն բան խոսքով եղավ…»

Աղբյուր՝ Նոթատետր