Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Նարեկացի որոնելիս

Ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվել է «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է: Արվեստի աշխարհի մարդիկ իրենց մեջ ապրող Նարեկացիով են կիսվում, ու հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստանում էկրանի այս կողմից թաքուն հետևելու նրանց զգացողությունների «անփույթ» հոսքին:
 
Ինչպես ասվում է ֆիլմում՝ Նարեկացին ասես կողպված մի տուն լինի, որտեղ մտնել կարելի է կա՛մ երդիկով, կա՛մ պատուհանով. շքամուտքով ներս մտնել անհնար է, քանի որ մի փականը բացելուց հետո, մյուսը պետք է բացել, հետո՝ մյուսը և այսպես շարունակ: Ավելացնենք՝ Նարեկացին կողպված մի տուն է, ուր ուզում ես մտնել ամեն գնով՝ թեկուզ երդիկով կամ պատուհանով:
 
Նարեկացի որոնելիս (Մաս I)

 
Նարեկացի որոնելիս (Մաս II)

 
 
Նարեկացի որոնելիս (Մաս III)

 
 
Նարեկացի որոնելիս (Մաս IV)

 
 
Նարեկացի որոնելիս (Մաս V)

 
 
Նարեկացի որոնելիս (Մաս VI)

 
 
Նարեկացի որոնելիս (Մաս VII)