Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Արթնացիր, հայ մարդ․ Հայկ Ասատրյան

Ծռվիր այրվող թղթի պես եւ գալարվիր որքան ուզում ես, մարմնի մոխիր եւ ոգու ստվերը կդառնաս դու, եթե հավիտենականը իր ողջ խանդով չի արձագանքում մեջդ. Գոյ ես, որովհետեւ այնքան ես հին, որքան` նոր:
Ունայնությեան մնացորդ է որեւէ երամակ, նախիր կամ ժողովուրդ, եթե դա իր գոյության պատճառներից դեպի ճակատագիր հարցերը չի անցնում նպատակի կամուրջով, եթե արշալույսին չի զգում, որ կեանքն ավելի» խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու մահվան ցավը, եւ վերջալույսին չի գիտակցում՝ հենց նրա համար կրկին պետք է արթնանալ, որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա, որքան երեկվա:
Հազարամյակների ձայնով մենք կանչում ենք. Արթնացիր, հայ մարդ․․․