Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Մի՛ փնտրեք հեշտ ճանապարհներ

Մի՛ դժգոհեք այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց դուք հանդիպում եք կյանքի ճանապարհին: Հենց դրանք են ձեզ թույլ տալիս առաջ գնալ: Ինչո՞ւ են նավերը կարողանում տեղաշարժվել ջրում, իսկ օդանավերը՝ օդում: Որովհետև ջուրը և օդը դիմադրություն են ցույց տալիս նրանց շարժմանը: Հնարավոր չէ առաջ շարժվել, եթե չկա դիմադրություն այդ շարժման մատերիային: Կյանքում հանդիպող խոչընդոտները, դժվարությունները անբաժանելի մասն են բնականոն կյանքի, և մենք պետք է սովորենք օգտագործել դրանք՝ առաջ գնալու համար:

Լեռ բարձրանալիս մենք բռնվում ենք ցանկացած ելուստից, որպեսզի վեր մագլցենք: Ինչո՞ւ ենք մենք ուրեմն ուզում, որ մեր կյանքը լինի հարթ ու առանց որևէ անհարթության: Երջանկություն է, որ կյանքը լի է անհարթություններով. դրա շնորհիվ ենք մենք ապրում: Չի կարելի հարթ, առանց տառապանքի, ցավի, տհաճությունների, թշնամիների կյանք ցանկանալ, հակառակ դեպքում դուք ոչինչ չեք ունենա բռնվելու՝ վեր բարձրանալու ընթացքում, ու դուք ներքև կսահեք: Նա, ով հեշտ կյանք է ուզում, իրականում իր ապերջանկությունն է ցանկանում:

Մենք որոշակի հանգամանքներում պատահական չենք հայտնվում: Հայտնվելով արտաքին աշխարհի դժվարությունների առջև՝ մենք պետք է դիմացկուն դառնանք: Ինչպե՞ս հասնել դրան: Այնպես, ինչպես մարզիկները, լեռնագնացները, որոնք ամեն օր մարզվում են և սովորեցնում իրենց տանել շոգը, ցուրտը, հաղթահարել հոգնածությունը, սննդի ու քնի անբավարարությունը: Մենք նույնպես պիտի սովորենք հաղթահարել դժվարությունները, ցավը և լինենք ֆիզիկական ու բարոյական լավ վիճակում: Եթե դուք ընտրել եք ազնիվ նպատակ, և դրան տանող ճանապարհը ծանր է, Աստված կօգնի ձեզ:

Մայր Թերեզա

Աղբյուր՝ Arshendpir.wordpress.com