Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Ստեփան Զորյան. «Սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն»

Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ…. ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց…

Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն պետք է ոչ միայն սիրել աչքի լույսի պես, այլև իմանալ այն անսխալ, լավապես, խորապես:

Ամեն սերունդ իր ժողովրդի լեզուն, որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարելագործում և, հարստացնելով, փոխանցում հաջորդ սերնդին:

Այդպես անենք և մենք - սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն:

1966թ.

Երկերի ժողովածու, հատոր տասներկուերորդ, «Խորհրդային գրող» հրատարակչություն, 1990թ.