Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Գթա Տէր

Գթա, Տէր, ի հոգիս մեր ննջեցելոցն եւ յիշեա ողորմութեամբ. քանզի գինք սուրբ արեան քո են. ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զլուսաւորեալքս ծննդեամբ սուրբ աւազանին մի բարկութեամբ խրատեր եւ մի սրտմտութեամբդ քո յանդիմաներ, ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին:

Հեղինակը Պետրոս Գետադարձ կաթողիկոսն է: Երգվում է Հոգեհանգստյան արարողությունների ժամանակ: Մշակումը` Ալեքսանդր Հարությունյանի: Կատարում է Մայր Տաճարի երգչախումբը. սիրողական ձայնագրություն: