Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Վիլյամ Սարոյան. «Հայաստանի քարերը նման են հայ հոգուն` պինդ են, ուժեղ, ոչ ոք չի կարող դրանք ջնջխել»

Լավն ու վատը միշտ միասին են ամեն ինչի մեջ, բացի այն պահերից, երբ ժամանակը կանգ է առնում ճշմարտության վայրկյանական հայտնագործունից, և սիրտդ ու հոգիդ անսահման, անհուն վերելք է ապրում:

Ես կյանքը չեմ ներկայացներ իբրև մղձավանջ մը, այլ կուտամ կյանքին իրարամերժ ու հակասական կողմերը, որոնցմե մեկը, առաձնաբար, չի կրնար ամբողջապես ներկայացնել կյանքին ամբողջությունը:

Սերը անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան: Փնտրիր բարին ամենուրեք ու երբ կգտնես, դուրս բեր թաքստոցից, ու թող նա լինի ազատ ու աներկյուղ: Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ նա գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից:

Հումոր բարության, ամբողջության նշան է. վախեցիր այն մարդոցմե, որ հումոր չունին:

Հայ ժողովրդի ազնվությունը, քաջությունը, ուշիմությունը, հեգնելու և սրամտելու շնորհքը ժառանգությունն են բոլոր ճշմարիտ հայերի: Դրանք սնուցել են իմ կյանքը, ու ես երախտապարտ եմ դրա համար:

Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը:

Հայաստանի քարերը նման են հայ հոգուն` պինդ են, ուժեղ, ոչ ոք չի կարող դրանք ջնջխել: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արևը:

Հայերենը հային խորհուրդն է:

Աղբյուր՝ Լուսինե-Զաքարյան ֆեյսբուկյան էջ: