Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք

Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք, վանք Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում։

Պատմություն

Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305 թվականին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը։

Եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838 թվականը՝ եպիսկոպոսանիստ։ Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են 14-րդ դարից։ Որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել 17-րդ դարում՝ վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ։

Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632-1633 թվականներին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634-1636թվականներին՝ եկեղեցու նոր շենքը։ 1668 թվականին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2-3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով։

Վանքի եկեղեցին 1679 թվականի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694 թվականին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։ Արևմտյան ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները։ Արևմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825 թվականին, ամբողջովին վերակառուցվել 1831 թվականին և 1904 թվականին։ Համանման սրահներ 17-րդ դարին կառուցվել են հյուսիսային մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել։

Եկեղեցու ներսը 17-րդ դարի վերջին զարդարել է վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, μեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ ս. Ստեփանոս Նախավկան։ Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով։ Եկեղեցու գլխավոր՝ արմևմտյան մուտքի ճակատակալ քարին «Ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է։ Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը՝ խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը։ Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում՝ Աստվածածնին, աջում՝ Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում՝ արեգակ ու լուսին։ Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համար գունազարդել է նաև քանդակը։ Եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հարավային մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին։ Արմ. մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով։

Վանքում XIV-XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.՝ Հակոբ րաμունապետի ջանքերով։ 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447- ին՝ մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա՝ Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները։ XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր։ Վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները։ Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին)։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ 1867-ին Ագուլիսի μնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամμ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ա. Ս. Թ. ա. վում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան։ Դպրոցի համար վանքում հվ-արմ. շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել μնակարաններ։ Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաμանություն, գծագրություն ևն։

Վանքում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս։ 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել։

Վանքը ունի 13-19-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։ Գտնվում է համալիրից մոտ 250 մետր հյուսիս-արևելք։ Ըստ վկայության, այդտեղ կա հարթ, օրորոցաձև 38 տապանաքար։ 11 տապանաքարերի վրա կան արձանագրություններ։ Ըստ վկայության, տապանաքարերի մի մասի կեսից ավելին թաղված է հողի մեջ, արձանագրությունները քայքայված ու եղծված են։

Ագուլիսի Վերին թաղի Սբ. Թովմա առաքյալ վանքի շրջապարսպի մեջ գտնվող բաց խորանը

Սբ. Թովմա առաքյալ վանք. հատված եկեղեցու որմնանկարազարդ թմբուկից
(լուս.՝ Զ. Սարգսյանի, 1987 թ.)

Արևմտյան շքամուտքը