Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Մեսրոպ Մաշտոց. Ողորմեա՛ ինձ, Աստուած

Ողորմեա ինձ, Աստուած՝ զի Քեզ միայնոյ մեղայ:
Առաւել լւա զիս ի տղմոյ յանցանաց, աղբիւր բժշկութեան
Եւ ողորմեա:
Յարենէ փրկեա՛ զիս, որ հոգւոց և մարմնոց ունիս իշխանութիւն,
Եւ ողորմեա:

Մեսրոպ Մաշտոցի (V դար) «Ողորմեա՛ ինձ, Աստուած» ապաշխարության շարականն է՝ Աննա Մայիլյանի կատարմամբ: Գործիքավորումը՝ Դանիել Երաժիշտի:
Շարականում ապաշխարողը ողորմություն է խնդրում Աստծուց, քանզի միայն Նրա դեմ է մեղանչել: Եւ խնդրում է Տիրոջից, ով բժշկության աղբյուր է և իշխանություն ունի մարմինների ու հոգիների վրա, որ ավելի մաքրի իրեն հանցանքների մեղքից:
Տեսահոլովակում՝ Երերույքի (կամ Սուրբ Հովհաննես) տաճարն է՝ Շիրակի մարզում, Անի Պեմզա համայնքի մոտ, ոչ հեռու երբեմնի մայրաքաղաք Անիից: V դարի վաղ քրիստոնեական շրջանի տաճար է Երերույքը: Ըստ ժողովրդական ավանդության՝ տաճարի սյուները կառուցվել են այնպիսի յուրահատուկ ճարտարապետությամբ, որ հեռվից թվացել է, թե տաճարն օրորվում, երերում է: Այստեղից էլ ստացել է Երերույք անունը: