Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Ռաֆայել Իշխանյան

Ռաֆայել Ավետիսի Իշխանյան (մարտի 9, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ - փետրվարի 6, 1995, Երևան, Հայաստան), լեզվաբան, գրականագետ, մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978), Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն

Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937, գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ 1939 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թվականին զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական Մեծ Պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։

1949 թվականին ավարտում է Երեւանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ 1973 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է Հանրային գրադարանում (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։

Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1963-1992 թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։

Հրատարակված գրքերը

հայերեն

Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960

Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965

Հայ հնատիպ գիրքը։ «Գիտելիք», Երևան, 1968

Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը։ «Երևանի համալսարան», Երևան, 1971

500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն։ «Լույս», Երևան, 1971

Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972

Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974

Հայ գրքի պատմություն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում։ «Հայաստան», 1977

Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.)։ «Երևանի համալսարան», Երևան, 1978

Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում։ «Երևանի համալսարան», Երևան, 1979

Ակնարկ հայերենի տերմինաշինության։ «Լույս», Երևան, 1981

Հայ գիրքը. 1512-1920։ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981

Հակոբ Մեղապարտ։ «Հայաստան», Երևան, 1982

Մեր ուղղագրության հիմնահարցը։ Նոր Ջուղա, 1983

Հայերի ծագումն ու հնագույն պատմությունը։ Բեյրութ, 1984

Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն։ «Երևանի համալսարան», Երևան, 1986

Մայրենին։ «Լույս», Երևան, 1986

Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր։ «Հայաստան», Երևան, 1988

Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին։ «Արևիկ», Երևան, 1990 ISBN 5-8077-0478-9

Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ։ «Երևանի համալսարան», Երևան, 1989

Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990

Երրորդ ուժի բացառման օրենքը (հոդվածներ)։ «Ազատ խոսք», Երևան, 1991 ISBN 5807902505

Դասական ուղղագրության կանոններ։ «Արևիկ», Երևան, 1991

Մեր ինքնության գլխավոր նշանը (գրականագիտական հետազոտություններ)։ «Նաիրի», Երևան, 1991 ISBN 5-550-00429-1

Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երկրորդ։ «Արևիկ», Երևան, 1997 ISBN 5-8077-0174-7 գիրք երկրորդ)ISBN 5-8077-0246-8

Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ։ «Հայաստան», Երևան, 2004 ISBN 5-540-01728-5

Իրական պատմություններ (պատմվածքներ)։ «Վան Արյան», Երևան, 2004, ISBN 99941-38-09X

ռուսերեն

Создание библиографии армянской печати. Советская библография, Москва, 1959

Аксел Бакунц։ Жизнь и вопросы творчества (Автореферат дисс. соиск. уч. ст. канд. филол. наук). Ереван, 1962, 19ст

Книгопечатание в Армении - В кн. 400 лет русского книгопечатания. Москва, исд. АН СССР, 1964, с. 125-129, 240-246, 328-331, 454-457, 585-587

Очерки по истории языка новой армянской литературы (Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. филол. наук). Ереван, 1972, 58с.

Армянская книга. Ереван, Советакан грох, 1978, 44с (соавтор Сен Аревшатян)

Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, издательство «Грааль», Москва, 2002 ISBN 5946880152

անգլերեն

On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989

լեհերեն

Ksiazka Ormianska W Latach 1512 - 1920, Ossolineum, ISBN 8304041782