Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Անտոնի Սուրոժսկի. «Մարդն Աստծո առաջ»

Երբ քեզ գովում են, երկու բան արա: Առաջին` հիշի՛ր, թե քեզ ինչի համար են գովում և փորձիր դառնալ այդպիսին: Եվ երկրորդ` երբեք մի՛ փորձիր մարդկանց հակառակը համոզել, որովհետև ինչքան շատ համոզես, այնքան շատ մարդիկ քո մեջ հպատակի կտեսնեն: Մի բան, որ քո ներսում բնավ չկա…

Մենք բոլորս էլ գտնվում ենք ժամանակի իշխանության տակ, բայց դա մեր մեղավորությունն է, ժամանակն այստեղ կապ չունի: Այն, որ ժամանակը հոսում է, և այն, որ մենք ինչ-որ տեղ ենք շտապում, երկու` իրարից միանգամայն տարբեր բաներ են:

Շտապելը ներքին իրողություն է, մինչդեռ կոնկրետ, ճշգրիտ, արագ գործելը` բոլորովին այլ բան:

Երբեմն մի կաթիլ սրտակցությունը, մի ջերմ խոսքը, ուշադրության մի փոքրիկ ժեստը կարող է վերափոխել մարդու կյանքը, մինչդեռ հակառակ դեպքում ստիպված կլինեինք դժվարությունները հաղթահարել մենակության մեջ պարփակված:

Կյանքում ամեն ինչ բարի է, ամեն ինչ կարո՛ղ է բարի լինել, եթե գոհ սրտով ընդունենք այն, ինչ մեզ տրվում է, և այն, ինչ մեզնից վերցվում է…

Մենք պետք է հիշենք, որ յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք կյանքի ընթացքում, անգամ, եթե այդ հանդիպումը պատահական է. (հանդիպել ենք մետրոյում, ավտոբուսում, փողոցում), նրան, ում մենք, նույնիսկ առանց որևէ բառ ասելու, նայում ենք կարեկցանքով, լուրջ կամ մաքուր հայացքով` կարող է մի ակնթարթում ապրելու հույս և ուժ տալ:

Կան մարդիկ, ովքեր ոչնչով աչքի չընկնելով անցնում են տարիների միջով, կարծես որևէ մեկի համար ոչ էլ գոյություն ունեն: Եվ հանկարծ, նրանք հայտնվում են իրենց անծանոթ մեկի հայացքի դեմհանդիման, ով իրենց է նայում ի խորոց սրտի: Եվ այդ մերժված, մոռացված, գոյություն չունեցող մարդը սկսում է գոյություն ունենալ: Դա նոր կյանքի սկիզբն է: Մենք այս մասին պետք է հիշենք:

Ես ձեզ այժմ առաջարկում եմ հետևյալը. կես ժամի չափ, լռության մեջ, ինքդ քո հետ նստել եկեղեցում: Առանց որևէ մեկի հետ խոսելու նստել և փորձել պատասխանել հետևյալ հարցերին` արդյո՞ք արդարացված է այն, ինչը հենց այս պահին ասվում է: Իմ ճանապարհին արդյո՞ք ես խոչընդոտ չեմ: Ես իմ ստվերը չեմ գցո՞ւմ շրջապատի վրա: Արդյո՞ք ես չեմ ապրել` իմ ամբողջ կյանքի տարածականության և խորության հիմքում դնելով միայն ինձ, մտածելով այն մասին, ինչն ինձ ուրախացնում է, ինչ ինձ վախեցնում է, ինչն ինձ օգտակար է, ինչն ինձ պետք է…

Եվ, եթե դա այդպես է, ես կարո՞ղ եմ ինձ շրջապատող մարդկանց մեջ առանձնացնել այն մի քանի մարդկանց, իսկ հետաքրքրությունների ոլորտում այն մի քանի գործերը, որոնց օգնությամբ ես վարժությունների, գործադրած ջանքերի շնորհիվ կկարողանամ դեմ գնալ իմ սովորություններին` հայացքս և ուշադրությունս կենտրոնացնելով, որ ոչ թե ես, այլ նրանք ու գործերը հայտնվեն իմ կյանքի կենտրոնում:

Եվ հարցրեք ինքներդ ձեզ` ես ո՞ւմ կարող եմ բարություն անել: Ո՞ւմ կարող եմ ծառայել իմ կյանքի փորձով` և՛ բարի, և՛ չար իմ կյանքի փորձով:

Աղբյուր՝ Mskh.am