Նկարում. Հռոմկլայի արևելյան մուտքն է (Եփրատի կողմից)։
Հռոմկլա` 1151-1292 թթ. եղել է Հայոց կաթողիկոսներին պատկանող բերդաքաղաքը և նրանց նստավայրը։ Գտնվում է Եփրատ գետի աջ ափին, նրա Փարզման վտակի միախառնման հրվանդանի վրա։ Այստեղ է ապրել և ստեղծագործել կաթողիկոս, բանաստեղծ, գիտնական Ներսես Շնորհալին, նաև այլ նշանավոր գործիչներ ու արվեստագետներ, այդ թվում՝ Թորոս Ռոսլինը։
Նշենք, որ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։