Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Վլադիմիր Ենգիբարյան

Վլադիմիր Ենգիբարյան (ապրիլի 24, 1932 - փետրվարի 1, 2013), հայ նշանավոր բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (բռնցքամարտ, մինչև 63,5 կգ քաշային կարգ), Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվեց ԱՄՆ։

2009 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Կենսագրություն

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երևանում: 14 տարեկանում սկսել է զբաղվել սպորտով: Սկզբում մարզվել է Արտյոմ Հարությունյանի մոտ, այնուհետև՝ Էդուարդ Արիստակեսյանի:

1951 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր: 1952 թվականին կանչվել է հավաքների ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, բայց չի մասնակցել Հելսինկում կայացած օլիմպիական խաղերին: 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի համար դեբյուտային Եվրոպայի առաջնությունում Վլադիմիրն առաջինն դարձեց Եվրոպայի չեմպիոն։

1955 թվականին առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, իսկ 1956 թվականին Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում Վլադիմիրը խորհրդային բռնցքամարտիկներից երկրորդը (Վլադիմիր Սաֆրոնովից հետո) նվաճում է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

1957 և 1959 թվականներին կրկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտի կարգավիճակով, սակայն, ստանալով ուսի վնասվածք, քառորդ եզրափակչում պարտվել է լեհ բռնցքամարտիկ Մարիան Կասպշիկին: Այս պարտությունից հետո նա որոշել է ավարտի մարզական կարիերան:

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ:

2011 թվականից Երևանի մանկապատանեկան բռնցքամարտի դպրոցը կրում է նրա անունը:

1970-ական թվականներին ԽՍՀՄ մրցավարական հանձնաժողովը ներկայացնում էր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, որտեղ հանդես էր գալիս որպես մրցավար միջազգային խոշոր մրցաշարերում:

1993 թվականից ապրում էր (Լոս Անջելեսում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում)։

Մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի