Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սերգեյ Միխալկով․ Երեք խոզուկները

Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի:

Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:

Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով...

- Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք:

Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:

- Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…

Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:

Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:

- Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:

Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:

- Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց, - Փուուո՜ւհ…

Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ

Նիֆ Նիֆի տուն: Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:

- Ինձ ներս չեք թողնի խոզուկներ, - հարցրեց նա:

Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:

- Լավ: Հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: -

Փուուո՜ւհ…

Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ գալիս էր նրանց ետևից:

Նա կանգնեց քարե տան առաջ ու հարցրեց.

- Խոզուկներ, ինձ ներս չե՞ք թողնի:

- Հեռացիր, քանի ողջ ես, - պատասխանեց Նուֆ Նուֆը:

- Լավ, հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա:

Գայլը փչեց, բայց տունը տեղից անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ: Այնքան փչեց գայլը, որ հոգնեց:

- Փորձեմ ծխնելույզից ներս մտնել, - որոշեց նա:

Բայց երբ բարձրացավ տան կտուրը, որպեսզի ծխնելույզից ներս մտնի, Նուֆ Նուֆը թեժացրեց վառարանի կրակը ու մի կաթսա դրեց վրան: Գայլն ընկավ ուղիղ կաթսայի մեջ ու խաշվեց:

Այդպես խոզուկներն ազատվեցին չար գայլից: Նրանք ողջ ձմեռ ապրեցին Նուֆ Նուֆի տանը, իսկ գարնանը իրենց համար էլ քարե տներ կառուցեցին: