Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք մարտիրոսաց, ճգնաւորաց եւ կուսանաց

Պսակիչ սրբոց, Քրիստոս, որ պսակես զսուրբս քո,
Եւ առնես զկամս երկիւղածաց քոց
Եւ նայիս սիրով եւ քաղցրութեամբ յարարածս քո:
Լուր մեզ յերկնից Ի սրբութենէ քումմէ,
Բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին,
Եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց,
Եւ սրբոյն Սարգսի զօրավարին, որոյ այսօր է յիշատակ:
Լուր մեզ, Տէր, եւ ողորմեա,
Ներեա, քաւեա և թող զմեղս մեր:
Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել
ԶՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ,
Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.
Ամէն: