Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Ստեփանոս Սյունեցի. Շարական երեք մասերից

Սա է Բանն Աստուած,
Որ յառաջ քան զհաւիտեանս
Անճառելի գալստեամբ իւրով
Յայտնեցաւ տիեզերաց
Ծնեալ ի Կուսէն:

Օգնական ընդունելի եղև իմ Տէր,
Ինձ ի փրկութիւն,
Սա է իմ Աստուած
Եւ փառաւորեցից զսա:

Տէր զլուր քո լուա ես
Եւ զարհուրեալ դողացայ յույժ,
Նայեցա ի գործս Քո
Եւ փառաւորեցից զՔեզ, Քրիստոս,
Որպէս մարդասէր:
Զի ի Քէն ցնծութիւն ծնավ
Տիեզերաց նախայաւիտեանն
Բանն փառակից Հօր և Սուրբ Հոգւոյն.
Զնա անդադար աղաչեա՛ վասն անձանց մերոց:

Հայ միջնադարյան շարական է՝ երեք մասից («Սա է բանն Աստուած», «Օգնական ընդունելի», «Տէր զլուր»): Հեղինակ՝ Ստեփանոս Սյունեցի (7-8-րդ դդ.): Նվիրված է Քրիստոսի ծննդյան փառաբանությանը: Կատարում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դաինել Երաժիշտ: