Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Ռեգինա Ղազարյան

Ռեգինա Թադևոսի Ղազարյան (1915, ապրիլի 17, Երևան - 1999, նոյեմբերի 6, Երևան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995)։

Կենսագրություն

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

Ռեգինա Ղազարյանի հուշատախտակը Բաղրամյան պողոտայում
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին։

Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թթ. Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր։

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։

Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)

Պարգևներ

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1985

Երևանի պատվավոր քաղաքացի, 1995

Տեսանյութը Շողակաթ հեռուստաընկերության