Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Աստծո խոսքն ուսուցանողները

Վարդապետ նշանակում է ուսուցիչ: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից՝ իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:

Այդպիսի ուսուցիչները կոչվեցին Եկեղեցու վարդապետներ: Նրանց մեջ ամենանշանավորն են 12 տիեզերական վարդապետները, որոնց ուսմունքն ընդունվում և ուսուցանվում է բոլոր առաքելական Եկեղեցիներում: Վարդապետության միջոցով մենք ճանաչում և բացահայտում ենք Աստծուն: Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել և ազատվել են մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Հայ Եկեղեցում տիեզերական վարդապետների հիշատակին հատուկ տոն է սահմանված:

Քրիստոս փոխանցեց մեզ Աստծո խոսքը, առաքյալներն Աստծո խոսքը տարածեցին ողջ աշխարհով, իսկ վարդապետները մեկնաբանեցին այն, հիմնեցին աստվածաբանություն և աստվածաբանական դպրոցներ, ինչը կանոնավոր հիմքերի վրա դրեց եկեղեցու վարդապետությունը:

Բարսեղ Կեսարացի. Պոնտոսում և Կապադովկիայում հաստատել է մենաստաններ ու եղբայրանոցներ, նրանց ղեկավարման և գործունեության համար գրել վանական կանոնադրություններ, իրավամբ համարվել արևելյան վանականության հիմնադիր և մեծ օրենսդիր: Նրա հմուտ և շնորհաբուխ գրչին են պատկանում բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված քրիստոնեական ընդհանուր վարդապետությանը, դավանական խրթին հարցերին, ճգնավորությանը և աստվածպաշտական կանոններին: Նա գրել է Ս. Պատարագի արարողության տեքստը, որը Հայ Եկեղեցու կողմից ընդունված Պատարագամատույցի հիմքն է կազմում:

Հովհան Ոսկեբերան. Տիեզերական Եկեղեցու ամենապայծառ դեմքերից մեկը։ Տասնութ տարեկանում եռանդով ու հետևողականորեն սկսել է զբաղվել Սուրբ Գրքի և աստվածաբանության ուսումնասիրությամբ:

Աթանաս Ալեքսանդրացի․ Իր պատրիարքության ընթացքում շարունակ հալածվել է այդ ժամանակ բյուզանդական կայսրության հովանավորությունը վայելող արիոսականներից: Նրա գործերի մի կարևոր մասը հայոց ոսկեդարում թարգմանվել է հայերեն: Ս. Աթանասն իր դավանաբանական երկերով իրավամբ համարվում է տիեզերական Եկեղեցու սյուներից մեկը:

Եպիփան Կիպրացի․ Իր հովվապետության ընթացքում նա մասնակցեց բազմաթիվ դավանաբանական վեճերի, նաև վանքեր հիմնեց Կիպրոսում, Սալամին քաղաքում կառուցեց մի մեծ եկեղեցի, իսկ աղքատների հանդեպ նրա ողորմածությունն անսահման էր՝ ընդհուպ մինչև եկեղեցու սպասքները վաճառելը և կարիքավորներին բաշխելը:

Դիոնիսոս Արեոպագացի․ Առանց Ս. Դիոնեսիոսի գրական ժառանգության անհնար է պատկերացնել քրիստոնեական աստվածաբանությունը: Պահպանվել են նրա «Աստվածային անունների մասին», «Երկնային աստիճանակարգության մասին», «Եկեղեցական աստիճանակարգության մասին», «Խորհրդական աստվածաբանության մասին» երկերը, ինչպես նաև տարբեր անձանց ուղղված 10 նամակները:

Եփրեմ Ասորի․ Դեռևս իր կյանքի օրոք Ս. Եփրեմը հայտնի էր ողջ քրիստոնյա Արևելքում որպես հոգևոր քերթվածքների հեղինակ: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա ուներ հոգևոր խորհուրդների ի վերուստ բացահայտման և Սուրբ Գիրքը մեկնաբանելու շնորհ:

Գրիգոր Նյուսացի․ Ս. Գրիգոր Նյուսացին մասնակցել է Կոստանդնուպոլսի II տիեզերական ժողովին։ Գրել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառություններ: Նրա երկերից հատկապես կարևոր են Ժողովողի, ինչպես նաև Երգ երգոցի մեկնությունները:

Գրիգոր Աստվածաբան․ 12 տարի շարունակ նա ուղղափառ հավատը վարդապետեց ժողովրդին և պայքարեց հերձվածողների դեմ: Գիշեր ու զօր նա ընթերցում էր Սուրբ Գիրքը և տեսիլքով հայտնապես տեսնում Հիսուսին: Ս. Գրիգոր Աստվածաբանի գրավոր ժառանգությունն ընդգրկում է բազմաթիվ ճառեր և նամակներ:

Կյուրեղ Ալեքսանդրացի․ Նրա թողած մեկնությունների, ճառերի, թղթերի և աղոթքների մի մասը V դ. Թարգմանվել է հայերեն, իսկ «Պարապմանց» և «Գանձուց» կոչվող նշանավոր գրքերը մեկնաբանվել և դասավանդվել են հայոց վարդապետարաններում:

Սեղբեստրոս Հռոմեացի․ Պատմական իրողություն է այն, որ Սեղբեստրոս հայապետը մկրտել է մահվան շեմին գտնվող Կոստանդիանոս թագավորին: Եղել է Հռոմեական եկեղեցու կազմակերպիչներից և բարեզարդիչներից մեկը՝ ծիսական, վարչական և այլ ոլորտներում:

Կյուրեղ Երուսաղեմացի․ Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն։ Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որ ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության։

Ռեթեոս Աթենացի․Ռեթեոս Անթենացու մասին տեղեկություները քիչ են: Նա միայն Դիոնեսիոսի գործերում է ի հայտ գալիս, որպես նրա ուսուցիչը և առաջնորդը: Եպիսկոպոս է ձեռնադրվել Ս. Պողոս առաքյալի ձեռա

Աղբյուր՝ Qahana.am