Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Հրեշտակ Տեառն

Հրեշտակ Տեառն աւետեաց Սրբոյ Կուսին Մարիամու, եւ յղացաւ ի Հոգւոյն Սրբոյ:
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…

Ահաւասիկ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում:
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…

Եւ Բանն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ:
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…

- Աղաչեա՛ վասն մեր, Սուրբ Աստուածածին.
- Զի արժանի լիցուք խոստմանցն Քրիստոսի:

Զշնորհս քո աղաչեմք, Տէ՛ր հե՛ղ ի միտս մեր զի որք հրեշտակին աւետեօք զմարդեղութիւնն Որդւոյ քո Քրիստոսի ծանեաք, ի ձեռն չարչարանաց եւ խաչի նորա ժամանեսցուք ի փառս յարութեան: Տերամբ Մերով Յիսուսիւ Քրիստոսիւ: Ամէն:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աղբյուր՝ Hycatholic.ru