Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ Ֆրանչիսկոս Ասսիզացի․ Խաղաղության աղոթք

Տէր Աստուած իմ,
ինձ խաղաղութեանդ գործիք դարձրու.
ուր ատելութիւն կայ, ես սէր տարածեմ.
ուր վիրաւորանք կայ, ես ներում հասցնեմ.
ուր տարաձայնութիւն կայ, ես միութիւն հաստատեմ.
ուր սխալ կայ, ես ճշմարտութիւնը բերեմ.
ուր կասկած կայ, ես հաւատքը տանեմ.
ուր յուսահատութիւն կայ, ես յոյսը սփռեմ.
ուր խաւարը կայ, ես Քո լոյսը շողացնեմ.
ուր տրտմութիւն կայ, ես բերկրանք տարածեմ:

Ո՜վ Աստուածային Փրկիչ,
տո՛ւր ինձ Քո շնորհը, որպէսզի
չբաղձամ այնքան մխիթարուել՝ որքան մխիթարել,
այնքան հասկացուել՝ որքան հասկանալ,
այնքան սիրուել՝ որքան սիրել:
Արդարեւ, տալով ենք ստանում,
ինքներս մեզ մոռանալով ենք հասկացողութիւն գտնում,
ներելով ենք ներւում,
մահանալով ենք յարութիւն առնում յաւիտենական կեանքին:

Ամէն:

Աղբյուր՝ Mashtoz.org