Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Խորեն Պալյան-Կոմիտաս․ Օրհնյալ է Աստված

Հո՜: -
Օրհնյալ է Աստված,
Հիշյալ է Աստված:
Հո՛, հո՜,
Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜:

Պռե՛րե, գոմեշ,
Հո-հո՜յ, յո-ա՜,
Ա՛ռ, հա՛ գոմեշ
Հո-հո՜յ, յո-ա՜,
Տա՛ր, հա՛ գոմեշ,
Հո՜ - հո՜յ, յո՜:

Լուսը լուսացավ,
Հա՛, հա՛,
Փա՜ռք Քեզ, Տեր,
Բարին շատացավ:
Հե՜, հե՜, հե՜, հե՜, հո՜-հո՜յ,
Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜:

Պռե՜րե, ջա՜ն, հո՜, պռո՛րո՜
Հո՜, պռյո՛ւգի, ջա՜ն.
Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՜լ, ա՜յ,
Քե՛ մատաղ.
Շի՛մա՜լ, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
Քե՛ մեռնիմ.
Լա՛չի՜ն, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՛լ, օ՜:

Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜,
Հո՝յ, դուս ելավ, հո -ա՜,
Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜.
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,
Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,
Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա.
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
Հո՜, դուս ելավ, հո՜:

«Այս երգում Կոմիտասը մի ակադեմիական լրջագույն գիտական աշխատանք է կատարել, որն այսօր համաշխարհային գիտական աշխատանքներից է, որի մեջ կա տիեզերականից մինչև աշխարհիկ կապը, վերլուծվում են պրոֆեսիոնալ երաժշտական, հոգեբանական, մարդասիրական, մարդկային թուլությունների և ուժերի, ուրախութոյւնների ու տխրությունների, երիտասարդների սիրո կողմերը: Այս երգի մասին կարող ենք ասել, որ ունենք բացառիկ երաժշտական մի աշխատություն, որ արել է Կոմիտասը: Այս երգն իր հնչողությամբ դուրս է գալիս ռեալական ընկալողականությունից և մարդիկ ապշում են:

Լոռիում սովորություն կար, որ մեկ հոգի չէր անում վարը, այլ ընտանիքներ էին միանում, 12 ընտանիք՝ իրենց եզներով: Եւ ամենակարևորը գութան ունեցողն էր, քանի որ բոլորը չէին կարող ունենալ: Լոռվա գութանը տարբերվում էր մյուս շրջանների գութանից, դրանով մեկ հոգին չէր կարող վար անել: Հսկա գութան էր և մի քանի խոփ ուներ: Դրա համար 12 եզ էր պետք և այդքան էլ տղամարդ: Այնտեղ դրվագներ կան եզան հետ խոսելու, մարդը մարդու հետ խոսելու, արտի սկիզբն ու ավարտը ասելու մասին: աշխատանքը սկսել են առավոտ կանուխ՝ 4-ին, 5-ին և սկսել են առաջինը գութանի տիրոջ արտից, հետո՝ մաճկալների: Նման համագործակցություն միայն Լոռիում է եղել»: