Այսպէս է ասում Տէրը. «Քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի» (Ողբ 3:26)

Վահրամ Գայֆեճյան

Վահրամ Մկրտչի Գայֆեճյան (Գայֆեջյան, 1879, ապրիլի 14, Ախալցխա - 1960, նոյեմբերի 30, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։

Կենսագրություն

1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։

Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին` դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։

Մոպասանի մոտիվներով (1917)

Նկարները՝ Panorama.am-ի։

«Երկիր Զաբախա» հաղորդաշարի շրջանակներում, հանրահռչակ նկարչի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին զրուցում է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննիսյանը: