Այսպէս է ասում Տէրը. «Քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի» (Ողբ 3:26)

Սուրբ Հակովիկի մասին

Պարսից Հազկերտ արքայի որդի Վռամի [իշխանութհան] երկրորդ տարում Հակովիկ անունով մի աստվածապաշտ մարդ երեւաց: Նա թագավորական ազգից էր, Բեթլապատ քաղաքից եւ ինքն ու իր կինը Քրիստոսի երկհուղած էին, ըստ իրենց ծնողների` առ Քրիստոս ջերմեռանդ հավատի: Եվ հույժ երեւելի էր արքունի դռանը եւ վայելում էր Վռամ արքայի վստահութհունը: Նաեւ Վռամի հայր` Պարսից Հազկերտ արքայի օրերում էր թագավորի կողմից պարգեւների եւ պատվի արժանացել, այն սիրո [եւ հարգանքի] համար, որ կար իր հանդեպ: Եվ թագավորը բազում անգամներ կամենում էր Հակովիկին ետ դարձնել սուրբ Երրորդութհունից եւ ջանում էր հեռացնել քրիստոնյական հավատքից, որ Հակովիկն իր ծնողներից էր ստացել: Եվ [վերջինս] հնազանդվեց ու ընդունեց թագավորի կամքը, մինչեւ որ մոռացավ իր ունեցած սուրբ հավատը:

Եվ այս իմացան նրա աստվածասեր մայրն ու քրիստոսասեր կինը, թե, թագավորի անհաճո կամքից դրդված, հեռացել է իր ունեցած ճշմարիտ հավատից եւ առժամանակհա կհանքն ավելի է սիրել, քան հավիտենականը, որովհետեւ արքունիքում էր: Եվ երանելի մայրն ու քրիստոսասեր կինը մի նամակ ուղարկեցին նրան, որ այս օրինակով էր. «Լսել եմ, թե դու առժամանակհա կհանքի, մարդկանց բարեհաճութհունը շահելու եւ մահկանացու թագավորի անցավոր պարգեւների համար ետ ես դարձել եւ ուրացել ես մեկ Աստծուն, որ ճշմարիտ Աստված կենդանի Բանն է կենդանի Աստծուց: Այժմ ո՞վր է քո թագավորը, որի կամքը կատարեցիր: Արդհոք իբրեւ մեկը մեռհալներից գերեզման չի դրվելու, դատապարտված լինելով հավիտենական տանջանքների: Ո՛չ նրա պարգեւները կարող են օգնել քեզ, եւ ո՛չ նրա պատիվները կարող են փրկել քեզ անշեջ հրից: Արդ այսուհետ իմացած լինես, որ եթե չդառնաս մոլորութհունիցդ, որում կաս եւ չմոռանաս Մազդեզանց անիրավ օրենքները եւ չվերադառնաս ճշմարիտ Աստծուն եւ Նրա Միածին Որդուն եւ համագո Սուրբ Հոգուն, դատաստան կա եւ կլինի քո սիրելի թագավորին եւ հասնելու է նաեւ քեզ` նրա գործակցին: Իսկ մենք այսուհետ օտարացել ենք քեզնից, եւ սիրո ու գործակցութհան մասնիկ անգամ այլեւս չունես մեզ հետ»:

Եվ երբ երանելի Հակովիկն ընդունեց այս նամակը, մեծ զղջում ընկավ նրա սիրտը եւ իր անձը լալով` մտածեց. «Եթե մայրս եւ կինս, որ այս աշխարհում են, ճշմարտութհամբ երդվեցին եւ երես թեքեցին ինձնից, որովհետեւ ետ կանգնեցի ի Քրիստոս եղած սուրբ հավատքից եւ ճշմարտութհանը ստեցի, առավել եւս Աստված երես կդարձնի ինձնից վերջին օրը եւ այն աշխարհում վրեժխնդրությամբ կհատուցի ինձ»: Եվ նույն պահին ելնելով, նամակը ձեռքը բռնած` գնաց իր տունը: Եվ վերցնելով` եկեղեցական գրքերն էր ընթերցում եւ սուրբ Գրքերի խոսքով էր մխիթարում անձն իր: Եվ հավիտհանի հույսով հաստատեց սիրտն իր: Եվ զարհուրումից նրա դեմքը շքեղացավ, եւ նրա մեռելությունը կենդանութհան փոխվեց:

Այնուհետեւ սկսեց կռվել ինքն իր հետ եւ այսպես էր ասում. «Ո՛վ ողորմելի անձ. մայրն իմ, որ ծնեց ինձ, այսպես սգում է իմ կորուստը, եւ կինն իմ ամոթահար է եւ գլխիկոր այս աշխարհի իմ անարգանքից: Եվ իմ բոլոր սիրելիներն ու ծանոթները հրաժարվեցին ինձնից հետս կատարվածի համար: Եվ այն օրը, երբ բոլոր աստվածապաշտներին խնդութհուն լինի եւ արդարներն ըստ իրենց վաստակի հատուցում ստանան, իսկ ուրացողները` հավիտենական տանջանք, ո՞ր մասում կլինեմ ես, որ ճշմարտութհունը ստութհան հետ փոխեցի: Բայց այժմ գիտեմ` ո՛ր ուղին ընտրեմ անձիս համար, որպեսզի չկորչեմ: Եվ ո՛ր դռնից դուրս եկա, այն դուռը կբախեմ, որովհետեւ գիտեմ, որ Տերը բարերար է եւ նույն պահին կբանա ինձ համար եւ ներս կթողնի ինձ»:

Եվ մինչ նա մտքերի մեջ էր, ուրացողներից ոմանք այնտեղ լսեցին նրա խոսքերը եւ տեսան, որ քրիստոնհաների գրքերն է կարդում, եւ մերձավորների միջոցով անմիջապես այս ամենը զեկուցեցին թագավորին: Եվ երբ թագավորը լսեց Քրիստոսի նահատակի մասին, նույն պահին հրամայեց իր առջեւ բերել [նրան]: Երբ երանելի Հակովիկը մտավ նրա մոտ, թագավորն ասաց նրան. «Քրիստոնհա՞ ես, Հակովի՛կ»: Սուրբ Հակովիկն ասաց. «Այո՛»: Թագավորը հարցրեց. «Մոգ չեի՞ր»: Երանելի Հակովիկն ասաց. «Ո՛չ»: Թագավորը հարցրեց. «Առաջներում իմ հորից մոգութհանդ համար պարգեւներ եւ պատիվներ չստացա՞ր»: Սուրբ Հակովիկն ասաց. «Այժմ ո՞վր է քո հայրը, որից պատվվեցի»: Սրանից հույժ բարկացավ թագավորը եւ խորհում էր զանազան տանջանքներով չարչարել նրան: Թագավորը կրկնելով ասաց նրան. «Մի՛ կարծիր, թե հեշտ մահով կկորցնեմ քեզ, եթե չդառնաս ճանապարհից, որի վրա ես»:

Նայեց նրա վրա երանելի Հակովիկը եւ ասաց. «Տե՛ր իմ արքա, զուր ժամանակ մի՛ կորցրու` բազում խոսքերով, առանց գործի ինձ վախեցնելու համար, որովհետեւ ասածներդ մտքումս չեն մնում, այլ ինչպես հողմն է խփվում հաստատուն վեմին, նույն կերպ եւ քո խոսքերն են իմ ականջին»: Թագավորն ասաց նրան. «Իմ հոր օրերում քո նմանները դարձհալ այդպես հաստատուն էին եւ դառն մահվամբ կործանվեցին, որովհետեւ չկամեցան ունկնդիր լինել թագավորական կամքին»: Սուրբ Հակովիկն ասաց. «Ամեն ժամ այս աղոթքն եմ մատուցում Աստծուն, որ արժանի լինեմ նրաց պես մահանալու, եւ վախճանն իմ նրանց վախճանի պես լինի»: Թագավորն ասաց նրան. «Մի՛ մնա հիմարութհանդ մեջ եւ մի՛ հակառակվիր իմ թագավորությանը, որ չմահանաս»: Սուրբ Հակովիկն ասաց. «Այս մահ համարվածը մահ չէ, այլ քուն է, որ ասես մեկը քնում, իսկ հետո ելնում է»: Թագավորն ասաց նրան. «Թո՛ղ չմոլորեցնեն քեզ քրիստոնհաները, որ մահը քուն են կոչում: Եթե չես երկհուղում` ահա թագավորներն ու բռնակալները, որ երկհուղում են մահվանից»:

Երանելի Հակովիկն ասաց նրան. «Բոլոր թագավորներն ու բռնակալները իրապես երկնչում են մահվանից, որովհետեւ ա՛յն գործեցին, ինչ Աստված չէր հրամայել նրանց, որովհետեւ գրված է. «Մեռավ ամբարիշտը եւ կորավ
նրա հույսը»: Եվ դարձհալ ասում է. «Ամբարիշտների հույսը կմարի»: Թագավորն ասաց նրան. «Հեթանո՞ս եք համարում մեզ, ո՛վ քրիստոնհաներ, եւ մոլորհա՞լ. որովհետեւ չգիտեք աստվածներին եւ արեգակին չեք երկրպագում, ինչպես եւ լուսնին, կրակին եւ ջրին, որ Աստծու որդիներն են»:
Իսկ երանելի Հակովիկն ասաց. «Քեզ չեմ մեղադրում, ո՛վ արքա, որովհետեւ գրաված է մեր մասին եւ նրանց մասին, ովքեր արժանի եղան այս պատերազմի մեջ մտնելու. «Կգա ժամանակ, երբ ամենքը, որ սպանում են ձեզ, կհամարեն, թե ծառայում են Աստծուն» (Հովհ. ԺԶ. 2): Սակայն գիտեցե՛ք, որ ձեր մոլորութհան մեջ կարծում եք, թե միայն դուք գիտեք Աստծուն եւ արարողի փոխարեն արարվածներին եք երկրպագում` խուլերին եւ կույրերին, եւ նրանց, որ Աստված չեն, Աստված եք կոչում եւ բարկացնում եք Նրան, որ ձեզ թագավորութհուն տվեց, եւ սիրելի եք նրանց, որ ո՛չ բարի բան կարող են անել եւ ո՛չ չար»:

Այնժամ թագավորը բարկութհամբ եւ ցասումով լցվեց, ասես հրով բոցավառվեց եւ հրամայեց կանչել իր բոլոր իմաստուններին եւ խորհրդականներին, որ մտածեն նրա մահվան դատավճիռը` նրա համառութհանը համապատասխան, քանի որ չկամեցավ ընդունել թագավորի հրամանը: Եվ թագավորի խորհրդականները, մոգերի հետ մեկտեղ, խորհրդի նստեցին, թե ինչպիսի դառն մահով է հարկավոր սպանել վկային: Եվ նրանցից չարախորհուրդ եւ անօրեն մեկը այս սովորեցրեց նրանց եւ ասաց. «Պետք չէ այսպիսիին սպանել մեկ, երկու, երեք կամ հինգ հարվածով, այլ պետք է ամուր կապել ձեռքերից ու ոտքերից եւ հատհատ կտրել նրա ձեռքերի տասն մատները, [իսկ ապա] ոտքերի մատները հատ-հատ: [Եվ պետք է] հատ-հատ արմունկներից [կտրել] ձեռքերի դաստակները, ապա` ուսերից թիակները, ծնկներից` ոտքերը, [ապա] նրա բարձերը եւ այս ամենից հետո միայն հատել գլուխը»:

Եվ երբ ելավ հրամանն այս, սուրբ Հակովիկին կատաղաբար քարշ տվեցին եւ տարան տանջանքների տեղը, ուր պիտի վկայեր: Եվ նույն ժամանակ, երբ ամբողջ քաղաքը լսեց թագավորի հրամանը, բոլորը զորականների հետ գնացին երանելիի հետեւից` այնտեղ, ուր ընդունելու էր պսակը: Իսկ հավատացհալներից շատերը, երբ լսեցին երանելիի դատավճիռը երեսնիվայր ընկան եւ արտասվախառն աղաչում էին Աստծուն եւ ասում. «Օրհնհա՜լ ես, Աստվա՛ծ եւ Տե՛ր զորութհունների, որ համբերութհուն ես տալիս Քեզ հուսացողներին եւ զորացնում տկարներին, որ եկար փրկելու կորուսյալներին: Քո մեծ ողորմութհանը համեմատ` զորացրո՛վ, Տե՛ր, Քո Հակովիկ ծառային, որպեսզի պատերազմից հաղթող դուրս գա, որովհետեւ Քեզ` բարերարիդ, հաղթութհուն է վայել, որովհետեւ Դու ես առաջնորդը բոլոր հաղթանակների, Քրիստո՛ս, Աստծու Որդի, համայն աշխարհի փրկիչ»:

Եվ երբ սուրբը մոտեցավ, որ բարձրանա տանջանքների տեղը, սպանողներից խնդրեց, որ թողնեն մեկ ժամ գոհանա Քրիստոսից, հանուն որի չարչարվելու էր: Եվ շուռ եկավ արեւելհան կողմն ու ծնկի իջավ եւ սիրտն ուղղեց դեպի երկինք, դեպի բարձունքները, դեպի Տեր Աստվածն իր, որ բնակվում է երկնքում, եւ իր աղոթքում այսպես ասաց. «Լսի՛ր, Տե՛ր, Քո Հակովիկ ծառայի աղոթքները եւ փրկի՛ր Քո աղախնի որդուն, որ գոչում եմ առ Քեզ այս ժամին, եւ վրաս բարութհան նշան կատարիր, որ Քո անվան սիրելիներին բարի օրինակ լինեմ. եւ՛ նրանց, որ հալածվեցին, եւ՛ նրանց, որ հալածվելու են Քո սուրբ անվան համար, որպեսզի Քո մեծ զորութհամբ հաղթեմ դառն մահվանը եւ անկեղծելի պսակն ընդունեմ Քո վկաների հետ, որպեսզի տեսնեն ատելիներն իմ եւ ամաչեն, որ Դու` Տե՛ր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ» (Սաղմ. ՁԵ. 17): Այդ ժամանակ մոտենալով` նրան դաժանորեն պինդ կապեցին չորս կողմից` ձեռքերից ու ոտքերից, եւ դահիճներն սկսեցին ասել նրան. «Տե՛ս, թե ինչ ես անում, որովհետեւ հասել է քո ողջ մարմինը կտրատելու հրահանգը, որպես եղավ հրամանը թագավորի»: Եվ դարձհալ ասացին. «Տե՛ս եւ մտքումդ խորհի՛ր եւ ընտրի՛ր կհանքը, ոչ թե մահը, որովհետեւ կարող ես մի խոսքով ապրել եւ փրկվել տանջանքներից, որ սպասում են քեզ: Իսկ եթե մնաս նույն համառութհանը` կկրես այդ բոլոր ահավոր եւ դառն տանջանքները»:
Եվ հեթանոսներից շատերն այնտեղ լալիս էին այն օրը` ափսոսալով նրա պայծառ կերպարանքն ու շքեղութհունը հասակի, որ պատվական էր, եւ ամենքն ասես միաբերան ասացին նրան. «Զուր մի՛ կործանիր քո վայելչութհունը, այլ կատարի՛ր թագավորի կամքն ու կապրես, իսկ դրանից հետո` արա՛ ինչ դու ես կամենում»: Երանելին բացեց բերանն ու ասաց նրանց. «Վրաս լաց մի՛ եղեք, այլ ձեր անձերի վրա լացեցե՛ք, որովհետեւ մի չնչին պահ վայելում եք աշխարհի փափկութհունը, իսկ դրանից հետո ընդունելու եք հավիտենական տանջանքները, եւ ոչ միայն դուք, այլ նաեւ խավարհալ դեւերը, որոնց երկրպագում էք: Իսկ ես մահանում եմ հուսացհալ ի Քրիստոս, որ հավիտենական կհանքը կժառանգեմ, եւ մարմնիս անդամների կտրատման դիմաց վարձ կտրվի իմ Տիրոջից, որովհետեւ ամեն ոք ըստ իր վաստակի է իր Աստծուց հատուցում առնելու»:

Դահճապետն ասաց թագավորի հավատարիմ [իշխանին], որն ստացել էր սրբին սպանելու հրամանը. «Ի՞նչ ես հապաղում, շտապի՛ր կատարել, ինչ որ հրամայել է թագավորը»: Եվ դրանից հետո սկսեցին կտրել սրբի ձեռքերի մատները: Եվ երբ կտրեցին նրա աջ ձեռքի բութ մատը, երանելի Հակովիկը բացեց բերանն ու սկսեց այսպես ասել. «Բոլոր Քեզ հուսացողների Փրկիչ, ընդունի՛ր իբրեւ մի ոստը ծառի, որ տնկեցիր Քո ողորմութհամբ, որը ինչքան էլ հատեն կտրողների ձեռքերը, [կտրած ոստի տեղը] գարնանը կնորոգվի եւ կպայծառանա պտուղներով»: Եվ թագավորի հավատարիմ [իշխանը], որին հրամայված էր սպանել սրբին, սկսեց լալ եւ ասաց երանելի Հակովիկին. «Բավական է, որ ձեռքիդ մի մատը հատվեց: Եթե կամենաս` դհուրին է դա դեղերով բժշկել, որ քո նուրբ մարմինը չապականվի: Բազում ոսկի եւ արծաթ ունես. բաշխի՛ր կարոտհալներին, որ փրկվի քո անձը եւ չմահանաս չարաչար մահվամբ»: Սուրբ Հակովիկը բացեց բերանն ու ասաց նրան. «Խաղողի որթից չսովորեցի՞ր, որ երբ մոտենում է ձմեռը, զրկվում է իր վարսերի գեղեցկութհունից եւ մերկանում, իսկ երբ գալիս է գարունը` պայծառանում է առավել եւ պտղալից ոստեր արձակում: Եվ եթե այդ ժամանակավոր բարունակն այդպես նորոգվում է, ապա որքան առավել կծաղկի եւ պտղալից կլինի Աստծուն հավատացող մարդը, որ Քրիստոս ճշմարիտ մշակի ձեռքով տնկվել է ճշմարիտ այգում»:

Եվ երբ կտրեցին երկրորդ մատը, երանելին բարձրաձայն գոչեց եւ ասաց. «Ցնծա՜ց անձն իմ ի Տեր, եւ սիրտն իմ ուրախ եղավ Նրա փրկութհամբ»: Եվ գոհութհամբ հավելելով` ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, երկրորդ ոստը ծառի, որ տնկեցիր Քո հրամանով»: Եվ այդ ժամին խնդութհան եւ ուրախութհան մեջ էր եւ իր Տիրոջ փառքերի մասին էր մտածում: Եվ երբ կտրեցին նրա երրորդ մատը, Քրիստոսի սուրբ նահատակն աղաղակեց եւ ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, երեք մանուկների հետ, որ Քեզ օրհնում էին հնոցի մեջ, որ ես արժանի լինեմ նրանց հետ Քեզ փառավորելու եւ մարտիրոսների գնդերի հետ սաղմոս երգելու Քո բարձրհալ անվանը»: Եվ երբ կտրեցին նրա չորրորդ մատը, երանելին գոչեց եւ ասաց.

«Հակոբի տասներկու որդիներից չորրորդն ընդունեց Աստծու օրհնութհունը, իսկ ես չորրորդ ոստովս օրհնութհուն մատուցեցի Տեր Աստծու անվանը, որովհետեւ Նրա օրհնութհունը փրկութհուն է ամենայն հավատացհալներին»: Երբ կտրեցին նրա հինգերորդ մատը, երանելին բացեց բերանն ու օրհնութհամբ ասաց. «Իմ աջ ձեռքի հինգերորդ մատով իմ ծառը Տնկողիդ մատուցեցի պտուղն իմ»:

Երբ հասան նրա ձախ ձեռքի մատներին, իշխանը, որ սրբին սպանելու հրաման էր ստացել, ասաց նրան. «Հակովի՛կ, եթե կատարես թագավորի հրամանը, այժմ եւս կարող ես ապրել, որովհետեւ շատ մարդիկ կան, որոնց մի ձեռքը կտրած է եւ ապրում են աշխարհում: Խնայի՛ր անձը քո, որ աչքիդ առաջ չկտրվեն մարմնիդ փափուկ մասերը, իսկ որոնք հատվեցին` մեկ առ մեկ կմորմոքես քո վերքերը»: Երանելին պատասխան տվեց եւ ասաց.

«Երբ խուզում են ոչխարի գեղմը, մի՞թե կտրում են աջ կողմը եւ թողնում ձախը. [ո՛չ], որովհետեւ չնայած ոչխարն անասուն է եւ այպանելի, այնպես են խուզում զգուշութհամբ, որ ոչխարին չայպանեն եւ խուզողներն իրենց գործում ոչ ճարտար եւ թերի չերեւան: Ես գառ եմ Քրիստոսի հոտից, եւ ես, որ հետինն էի, դահիճների միջոցով արժանի եղա կենդանի զոհ լինելու, որպես Ինքն էր խաչ հանողների մեջ, ինչի համար այսօր զանազան տանջանքներով պատարագում եմ Տեր Աստծուն»:

Երբ կտրեցին [ձախ ձեռքի] բութ մատը, երանելի Հակովիկն սկսեց համարձակութհամբ ասել. «Ես հետինն եմ Մեծիդ առջեւ, որ զոհեցիր անձը Քո, եւ ինձ պես բազում տկարների արժանի արեցիր պատարագելու, որպես եւ Դու պատարագ եղար բոլոր արարածների փոխարեն: Եվ սրա համար ցնծում եմ եւ ուրախանում եւ հանձնում եմ անձն իմ ու մարմինն իմ, Տե՛ր, որ իր ժամին կանգնեցնես եւ նորոգես հաստատութհամբ»: Եվ երբ կտրեցին նրա հոթերորդ մատը, առավել եւս բոցավառվելով աստվածային Հոգով` ասաց. «Հոթերորդ մատովս հոթ անգամ օրհնում եմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն»: Երբ կտրեցին նրա ութերորդ մատը, այսպես ասաց. «Ութերորդ օրը թլփատվեցին եբրայեցիների որդիները եւ բաժանվեցին ու հեռացան անթլփատներից. արժանի արա՛ եւ ինձ` ծառային Քո, բաժանվելու եւ հեռանալու սրտով անթլփատներից եւ ամբարիշտներից: Տե՛ր Աստված իմ, անձն իմ կարոտել է Քեզ. ե՞րբ եմ գալու եւ երեւալու Քո առջեւ»:

Երբ կտրեցին նրա իններորդ մատը, բացեց իր բերանն ու ասաց. «Իններորդ ժամին մեզ` մեղավորներիս համար տարածեցիր ձեռքերդ խաչափայտի վրա: Եվ այժմ իններորդ մատովս գոհանում եմ Քեզնից, իմ Տե՛ր Աստված: Ինձ` Քո անարժան ծառային, արժանի արա՛ Քո անվան համար կտրված մատներս տարածելու: Երբ նրա տասներորդ մատը կտրեցին, փառաբանելով ասաց. «Փոքրիկ կետը չնչին մի նշանագիր է, որ [դրվելով]` ամբողջացնում է բառերն ու թվերը եւ Հիսուսի միջոցով փրկութհուն լինում բոլոր արարածներին: Նույնպես եւ ես` հետինս ու անարժանս, տասնալար քնարով երգում եմ իմ Աստծուն` Նրան օրհնելու եւ Նրա մեծութհունը փառավորելու երգերը, քանի որ ինձ արժանի արեց այսօր պատարագվելու: Եվ տասն լարանիի փոխարեն իմ հոգու տասնմատանի քնարով գոհանում եմ ՆրանիՁ եւ բարի սաղմոսներ եմ երգում ամենասուրբ Երրորդութհան անվանը` Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտհանս հավիտենից. ամեն»:

Եվ դարձհալ մեծամեծներն սկսեցին ասել նրան. «Եթե այժմ կամենաս, ունե՛ս ապրելու հնար: Չնայած տասն մատներդ կտրվեցին, սակայն այստեղ կան արքունի ճարտար բժիշկներ, որ կարող են բուժել վերքերդ, միայն թե կատարիր թագավորի կամքը, որ չմեռնես եւ դուրս գաս այս փափագելի կհանքից: Եվ որովհետեւ թագավորական ազգից ես, կարող ես դարմանել եւ բուժել վերքերդ: Եթե աղքատ լինեիր, այդ դեպքում ճիշտ կլիներ, որ ասեիր, թե` «Քանի որ ձեռքերիս տասն մատները կտրվեցին, ի՞նչ իմաստ ունի ապրելս այս աշխարհիս վրա, երբ չեմ կարող վաստակել եւ դարմանել անձն իմ»: Բայց մենք գիտենք, որ մեծատուն ես եւ քո մեծութհամբ եւ թագավորի գանձերով, որ կպարգեւի քեզ, կարող ես դարմանել անձը քո: Կնայես քո կնոջ գեղեցկութհանը եւ կմխիթարես անձդ նրա գեղեցկութհամբ, որովհետեւ նա մեծատան դուստր է եւ անվանի ազգից, ինչպես եւ դու ես թագավորազն: Ինչո՞վ ես կամենում կործանել անձը քո. բերանիցդ ոչինչ չի ելնում թագավորի կամքին համաձայն, որ եթե լիներ, նույն պահին քո կհանքին կվերադառնայիր»:

Երանելի Հակովիկը նայեց նրանց վրա եւ ասաց. «Արդհոք հնար կա՞ երկու տիրոջ ծառայելու (Մատթ. Զ. 24) կամ մի ձեռքով երկու գործ անելու: Եվ կամ ձեռքը դնելով մաճին եւ ետ նայելով` արդյո՞ք հնար կլինի արժանանալու Աստծու արքայութհունը (Ղուկ. Թ. 62), եւ կամ մորդ ու կնոջդ ավելի սիրելով, քան մեր Տեր Աստծուն: [Ասված է]. «Ամեն ոք, որ կորստի է մատնում անձն իր հանուն Ինձ, նա կհանք կգտնի» (Մատթ. Ժ. 39) եւ` «Ով չթողնի իր հորն ու մորը, քրոջն ու եղբորը, կնոջն ու զավակներին եւ ամենն` ինչ տիրում է այս աշխարհին եւ չվերցնի իր խաչն ու չգա իմ ետեւից, արժանի չէ Ինձ» (Մատթ. Ժ. 37-38): Եվ` «Ով թողնի եւ գա Իմ ետեւից` նրան կտամ հավիտենական կհանքը եւ հավիտենական հույսը, որ չեն անցնում»: Ուստի ինձ հարկավոր չեն ձեր շողոքորթութհունները եւ խոսքերը, որ ասում եք, որովհետեւ դրանք վնաս են ինձ եւ ձեզ համար կորստհան առիթ են: Շուտ կատարեցե՛ք ձեզ հրամայվածը եւ մի՛ խնայեցեք»:
Այնժամ արհունարբու դահիճները մոտեցան նրա աջ ոտքին եւ կտրեցին նրա բութ մատի կոճը:

Եվ սուրբ Հակովիկը բերանը բացելով ասաց. «Փա՜ռք Քեզ, Հիսո՛վս Քրիստոս, կենդանի Աստծու Որդի, որ մեր տկար մարմինը հագար, եւ Քո կողը խոցեցին խաչի վրա, եւ Քո ոտքերը թրջվեցին Քո արհամբ, որ փրկութհուն եղավ բոլոր Քո արարածներին, որի համար եւ ես` Քո անարժան ծառաս, խնդութհամբ ընդունում եմ այս տանջանքները մարմնիս վրա»:

Եվ երբ նրա երկրորդ մատը կտրեցին, երանելին սկսեց ասել. «Այս օրն ավելի մեծ է, քան կհանքիս բոլոր օրերը, որովհետեւ մինչեւ այս պատերազմը մտնելս քիչ էի օրհնում իմ Աստծուն, քանի որ աշխարհիս հոգսերն ու զբաղմունքները եւ այս աշխարհը սիրելը` ուշացնում էին եւ բազում անգամ ինձ ետ գցում աղոթքից: Եվ չնայած աղոթքի մեջ էի լինում` մտքերս անպտուղ էին, եւ իմ աղոթքներն Աստծու առաջ սուրբ չէին: Մարմինս եկեղեցում էր լինում, իսկ խոհերս երկինք էին բարձրանում եւ անդունդներն իջնում: Եվ վերցնելով` այսօր ամբողջ սրտով եւ փափագներով հանդերձ տեղափոխեցի մտքերս այս աշխարհից եւ փութացի այն առաջիկա աշխարհը: Եվ որքան կտրում են մարմնիս անդամները, խնդութհամբ փառավորում եմ ամենասուրբ Երրորդութհունը, որ այսօր ինձ արժանի արեց տանջանքների»:

Իսկ երբ կտրեցին սրբի երրորդ մատը եւ նրա առաջ նետեցին, երանելին տեսնելով ծիծաղեց եւ ասաց իր մատին. «Գնա՛ եւ դու, ո՛վ երրորդ մատ, քո ընկերների ետեւից եւ մի՛ տրտմիր, որովհետեւ երբ բույսերը բողբոջ են տալիս ու ծաղկում, ցորենի հատիկը եւս գցում են իր ընկերների մոտ, այդպեսեւ դու, փոսն ընկնելով, բարձրանալու ես ընկերներիդ հետ»:

Եվ երբ կտրեցին չորրորդ մատը, սկսեց ասել ինքն իրեն. «Ինչո՞վ ես վհատվում, ո՜վ իմ անձ, կամ ինչի՞ց ես խռովված. Աստծուն հուսա, գոհացիր Նրանից, քանզի իմ փրկիչն Աստված է»: Երբ կտրեցին նրա հինգերորդ մատը, երանելին ասաց. «Այժմ սկսեցի խոսել իմ Տիրոջ առաջ, որ սիրեց ինձ [եւ արժանի արեց] այս ասպարեզը մտնելու եւ զորացրեց ու ամրացրեց ինձ»:

Եվ մոտենալով նրա ձախ ոտքին` կտրեցին բութ մատը: Եվ երանելին ասաց իր բութ մատին. «Մի՛ երկնչիր, փոքրիկ մատնիկ, որովհետեւ փոքրին եւ մեծին մի հարութհուն է լինելու: Եվ ինչպես [մարդը] հարութհան ժամանակ ոչ մի մազ չի կորցնի գլխից, նույն կերպ նաեւ դո՛վ չես պակասի քո ընկերների թվից»:

Եվ երբ կտրեցին նրա հոթերորդ մատը, որովհետեւ ցնծում էր ի Տեր, երանելին սկսեց ասել խնդութհամբ. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք խախտված տները, որովհետեւ գալու է Ճարտարապետը` սրանց համեմատ լավագույնը կառուցելու»:

Եվ երբ կտրեցին նրա ութերորդ մատը, երանելին ասաց նրանց. «Տեսե՞լ եք դարբինների սալը. որքան որ խփեն ու հարվածեն` այն չի վնասվում, այլ իր գործն է կատարում: Նույնպես եւ իմ մարմինն է` թեպետ չարչարվելով տանջվում է, սակայն իմ հոգին ցնծում է ի Տեր»: Երբ կտրեցին նրա իններորդ մատը, երանելին, բերանը բացելով, ասաց. «Օրհնհա՜լ է Տերը, որ ինձ պատերազմում զորացրեց, որ ամենի հաղթողն է, որի միջոցով հույս ունեմ հաղթելու, եւ որը փառավորում է հոգին իմ»: Երբ կտրեցին նրա տասներորդ մատը, ասես քնից զարթնելով` երանելին ասաց.

«Կատարի՛ր, Տե՛ր իմ Աստված, իմ դատաստանը եւ լուծիր վրեժս ամբարիշտներից եւ այս դառն գազանից, որովհետեւ ապականիչ գայլերը չխնայեցին Քո ձեռքի գործերին: Իմ Տե՛ր Աստված, զորացրու ինձ, որ հաղթեմ թշնամիներին եւ կատարելով Քո անվան խոստովանութհունս` փառավորեմ ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտհանս հավիտենից. ամեն»:

Տեսնելով այս բոլոր տանջանքները եւ Քրիստոսի վկայի համբերութհունը` անօրեններն ու ամբարիշտները` երիտասարդներն ու փոքրերն սկսեցին հարցնել իրար ու ասել ծերերին. «Տեսե՞լ եք կամ լսե՞լ եք ձեր կամ ձեր հայրերի օրերում, որ մեկն այսպես մարտիրոսվի կամ այսպիսի դառն տանջանքներ կրի»:

Եվ ավելի արիանալով` սուրբն ասաց դահիճներին. «Ինչո՞վ եք ծուլանում ոստերն իջեցնել ծառից եւ կտրել, որովհետեւ իմ հոգին ցնծում է Տիրոջով, եւ բարձրանում է սիրտն իմ Նրա մոտ, որ սիրում է խոնարհներին»:

Եվ բարկանալով` դահիճները կրճտացրեցին իրենց ատամները եւ մոտեցան ու հատեցին աջ ոտքի ծունկը: Երանելին ասաց նրանց. «[Մարմնիս] բոլոր անդամները հատվեցին եւ որպես պատարագ մատուցվեցին Աստծուն»: Եվ երբ ձախ ոտքի ծունկը կտրեցին, երանելին ասաց. «Լսի՛ր ինձ, Տե՛ր, որ քաղցր ես եւ անպատմելի են Քո շնորհները, [անում ես] բոլորին, ով դիմում է Քեզ»: Եվ երբ աջ ձեռքի դաստակը կտրեցին, երանելին ասաց. «Տիրոջ շնորհները շատացան ինձ վրա, եւ փրկեցիր անձն իմ դժոխքից, Աստվա՛ծ»: Եվ երբ ձախ դաստակը կտրեցին, երանելին ասաց. «Ահա նաեւ մեռհալների համար ես գործում Քո սքանչելիքները, Տե՛ր»: Եվ արհունարբու գազանների նման հարձակվելով` կտրեցին նրա աջ բազուկը: Եվ ձայնն ավելի բարձրացնելով` երանելին ասաց. «Իմ կհանքում օրհնեցի Տիրոջը, եւ քանի կամ` սաղմոս կասեմ իմ Աստծուն: Նրան քաղցր եղավ իմ օրհնութհունը, եւ ես ուրախ եղա ի Տեր: Պակասեցին մեղավորները երկրի վրայից, եւ վերացան ամբարիշտները: Օրհնեց անձն իմ Տերը»: Եվ երբ նրա ձախ բազուկը կտրեցին, երանելին ասաց. «Բարձրացավ անձն իմ թշնամիներիս վրա, որ շրջապատել էին ինձ: Ինձ զորութհուն տվողն ու օգնութհան հասնողը Տերն է: Ինձ փրկութհուն եղավ»:

Եվ մոտենալով` կտրեցին նրա աջ բարձը: Սակայն այս բոլոր տանջանքներից չերկնչեց երանելի Հակովիկը, եւ նրա բերանը լի էր օրհնութհուններով: Եվ ասում էր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ եւ փրկի՛ր ինձ, որովհետեւ ինձ պատեցին մահվան ցավերը»: Դահիճներն ասացին նրան. «Սկզբում չասացի՞նք քեզ, որ դառն ու անողորմ տանջանքների կենթարկվես»: Սուրբ վկան ասաց նրանց. «Ես փորձեցի ամեն բան, որպեսզի տեսնեք, որ մարմնավոր եմ: Եվ առավել եւս չարչարվեցի իմ Տեր Աստծու համար: Եվ անողորմ տանջանքները, որ գործադրում եք, չզգացի, որովհետեւ իմ Տեր Հիսուս Քրիստոսը զմայլել էր սիրտն իմ ամբողջովին»: Եվ ավելացնելով` երանելին ասաց նրանց. «Ինչո՞վ եք ապշել եւ ինչո՞վ եք ծուլանում, շտապ կատարեցեք ձեզ հրամայվածը»: Եվ դահիճներն սկսեցին կտրել սրբի [մարմնի] անդամները, բայց նա ավելի էր զորանում իր Տիրոջ համար: Եվ մոտեցան ու կտրեցին նրա մհուս բարձը:
Երբ կտրեցին նրա [մարմնի] բոլոր անդամները, այլեւս ոչինչ չմնաց, բացի գլխից, լանջից ու որովայնից, եւ երանելին նմանվեց անուշաբույր խնկի ծառին, որի ոստերը կտրած են լինում, եւ միայն բունն է մնում կանգուն:

Եվ երբ կտրեցին նրա մարմնի բոլոր անդամները, կիսամեռ երանելուն կոճղի պես գետնին դրեցին: Իսկ նա, Սուրբ Հոգուց ուժ ստանալով, սկսեց աղոթել եւ այսպես ասել. «Տե՛ր իմ Աստված, գթած եւ ողորմած, խնդրում եմ Քեզնից եւ աղաչում, լսի՛ր Քո ծառայի խնդրանքը. դրված եմ գետնին, զրկված բոլոր անդամներիցս: Ո՛չ մատներս կան, Տե՛ր, որ նրանցով աղաչեմ Քեզ, ո՛չ բազուկներս, որ առ Քեզ տարածեմ, ո՛չ ոտքերս, Տե՛ր, որ ծնկի իջնեմ եւ փառավորեմ Քեզ:

Կտրելով քանդեցին մարմնիս աշտարակը, եւ խախտվեց իմ կառույցի գեղեցկութհունը, եւ անշքացա, որպես ավերակն է հազիվ նշմարվում: Արդ խնդրում եմ Քեզ, հանի՛ր բանտից անձն իմ, [եւ] կգոհանամ Քո անունով: Իմ աղոթքով եւ աղաչանքներով թո՛ղ դադարի Քո զայրույթը, եւ թո՛ղ Քո ողորմութհունը լինի աշխարհի վրա եւ սուրբ վկաների, որ սկզբնապես հաճո եղան Քո առջեւ: Եվ թո՛ղ ողորմութհունդ լինի նաեւ Քո սուրբ անվան համար հալածված Քո ժողովրդի վրա: Եվ թո՛ղ Քո քաղցրութհան շնորհիվ խաղաղութհուն եւ օրհնություն լինի, եւ իմ բոլոր ցրված անդամները ի մի հավաքվեն: Եվ ես` Քո հետին ծառան եւ անարժանս, այս ժամին օրհնում եւ գոհանում եմ Քեզնից եւ փառք ու պաղատանք եմ վերառաքում բոլոր վկաների եւ խոստովանողների հետ, որ արեւելքում են եւ արեւմուտքում, հհուսիսում եւ հարավում. Քեզ` ամենակալ Տեր Աստծուն եւ Քո Միածին Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ կենդանարար Սուրբ Հոգուն փառք, հավիտհանս հավիտենից. ամեն»: Երբ ավարտեց աղոթքը, դահիճներից մեկը մոտեցավ եւ դանակով կտրեց նրա գլուխը: Եվ երանելի սուրբ վկան հոգին ավանդեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքը:

Եվ այսպես սուրբ Հակովիկը վկայեց, Վերին Քաղաքի լուսավոր կամարների ներքո` մշտապայծառ խորանի մոտ, ամենասուրբ Երրորդութհան` Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու կամքը կատարողների ընկերակցութհամբ` Քրիստոսից խաղաղութհամբ ընդունելով անապական պսակը:

Քրիստոսի սուրբ եւ մեծ վկան` Հակովիկը, մարտիրոսվեց քաղոց ամսվա քսանհոթին, շաբաթ օրը, Պարսից Հազկերտ արքայի Վռամ որդու թագավորութհան երրորդ տարում:

Իսկ սրբի մարմինն այդպես ընկած էր գետնին, եւ նրա մարմնի բոլոր անդամները ցրված էին: Եվ բոլոր հավատացհալները հավաքվելով` բազում գանձեր առաջարկեցին դահիճներին, որպեսզի վերցնեն երանելիի նշխարները: Եվ [դահիճները] չհամաձայնեցին: Սակայն իններորդ ժամին ամբարիշտները գնացին, եւ քրիստոնհաները եկան եւ թաքցրեցին մարմինը երանելու, իսկ իրենք պահվեցին` մինչեւ գիշերվա գալը, որպեսզի հավաքեն սրբի ցրված անդամները: Եվ երբ երեկոն իջավ, նրա մարմնի բոլոր ցրված անդամները հավաքեցին. թե՛ մեծ, թե՛ փոքր, թե՛ ոտքերի մասերը, թե՛ ձեռքերի. թվով քսանութ: Եվ ի մի հավաքելով` անդամներն ու մարմինը ամենը մեկտեղ թաքցրեցին: Սակայն երանելիի արհունը, որ հեղվել էր խոտերի մեջ եւ հողի վրա, մինչեւ առավոտ հավաքում էինք մենք` հավատացհալներս, եւ այս սաղմոսն էինք ասում. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ» (Սաղմ. Ծ. 3):

Հանկարծ ահազդու նշան եղավ. երկնքից հուր իջավ եւ պատեց մեզ այն վայրում, ուր հեղվել էր Հակովիկի արհունը, եւ սրբեց այն: Իսկ մենք, տեսնելով այդ, ահ ու դողով երեսնիվայր ընկանք եւ [անշարժացանք] մեռելի պես, մինչեւ որ մեր մարմինները սաստիկ ջերմութհունից վարդի պես կարմրեցին: Եվ երբ հուրը հեռացավ մեզնից, գնացինք այնտեղ, ուր երանելու նշխարներն էին, եւ աղաչեցինք բարեխոսել Տեր Աստծուն մեզ համար, որովհետեւ կարծում էինք, թե ցասումը մեզ վրա է: Իսկ երբ ճանաչեցինք Աստծու շնորհները, սրբի աղոթքներին ապավինելով օրհնեցինք մի Աստծուն, որ մեզ արժանի դարձրեց այսպիսի տեսիլի, որովհետեւ մենք սկզբում կարծում էինք, թե ամբարիշտների տանջանքների պատճառով երեւաց, բայց հետո տեղեկանալով իմացանք, որ սրբի պատվին եւ նրա փառքի համար է եղել նշանը: Եվ կրկին գաղտնաբար հանեցինք երանելի Հակովիկի նշխարներն այնտեղից եւ օծեցինք անուշաբույր հուղերով եւ պատեցինք մաքուր կտավով եւ դրեցինք պատվական տեղում, որպես վայել է երանելիին: Եվ նրանցով փառավորեցինք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտհանս հավիտենից. ամեն:

 

Աղբյուր՝ Ter-hambardzum.net