Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Գրիգոր Եղիազարյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Բլուր գյուղում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը, 1935թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանը: 1938թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (1959թ-ից՝ պրոֆեսոր): 1954-60թթ եղել է կոնսերվատորիայի ռեկտորը: Կոմպոզիտորի կենսահաստատ արվեստում իշխող թեման իր ժողովրդի ծանր, բայց և հերոսական անցյալն է, որի մասին նա խորհում է առասպելի ու դյուցազնական պատումի, այլաբանության միջոցով՝ իր ժողովրդին մշտապես հայրենի բնաշխարհի հետ սերտորեն կապված տեսնելով: Հեղինակել է «Ռապսոդիա» (1939թ.), «Քնարական պատկերը» (1939թ.), «Հայաստան» (1942թ.), «Խորեոգրաֆիկ պատկերը» (1943թ.), «Արևածագին» (1952թ.), «Հրազդան» (1960թ.) սիմֆոնիկ պոեմները, «Սնան» (1956թ., երկրորդ խմբագրում՝ «Անուրջների լիճը», 1968թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1973թ.) բալետները, ռոմանսներ և այլն: 1953-57թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

Աջից` Ալան Հովհաննես

Ձախից 1-ին շարք` Խաչատուր Մարտիրոսյան, Վահրամ Բաբայան, Էմմա Միհրանյան, Երվանդ Երկանյան, Էդվարդ Հայրապետյան, 2-րդ շարք` Ռոբերտ Պետրոսյան, Գեղունի Չթչյան, Գրիգոր Եղիազարյան, Նարինե Զարիֆյան, Վաղարշակ Կոտոյան, 3-րդ շարք` Ստեփան Բաբաթորոսյան, Վլադիլեն Բալյան, Գևորգ Արմենյան, Գրիգոր Հախինյան, Արշակ Իկիլիկյան, Նուբար Ասլանյան, 4-րդ շարք` Հայկ Գրիգորյան, Վարդ Մանուկյան, Կոնստանտին Պետրոսյան, Մարտուն Իսրայելյան, Անահիտ Պալյան, Ռուբեն Ղազարյան

Ալեքսանդր Աճեմյանի և Էդվարդ Միրզոյանի հետ

Աղբյուր՝ Avproduction.am