Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Սիպիլ

Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան, արևմտահայերեն՝ Զապէլ Յովհաննէսի Խանճեան), (1863, հոկտեմբերի 21, Կ. Պոլիս- 1934, հուլիսի 19, Կ. Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

1879 թ. ավարտել է Կ. Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլիսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898 թ. Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Եղիա Տեմիրճիպաշյանին, Ռեթեոս Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»-ում (1921 թ.)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադիր հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին։

Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880-ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891 թ. տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, 1902 թ.՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Յոլքեր»-ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» (1879 թ.) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան հատընտիր հատվածներում» ընթերցարանների հետ։

Երկեր

Կորտօն հրամանատարը, Կ. Պոլիս, 1890:
Աղջկան մը սիրտը, Կ. Պոլիս, 1891, 254 էջ:
Ցոլքեր (բանաստեղծութիւններ), Կ. Պոլիս, 1902, 94 էջ:
Կնոջ հոգիներ (պատմուածքներ), Կ. Պոլիս, 1925, 194 էջ:
Քերթուածներ, Երեւան, 1935, 132 էջ:
Աղջկան մը սիրտը, ա. տ., 1938, 371 էջ:
Ամբողջական գործը, Իսթանպուլ, 1939, 240 էջ:
Աղջկան մը սիրտը, Պէյրութ, 1949, 211 էջ:
Բանաստեղծութիւններ: Ցոլքեր եւ հատուածներ, Վենետիկ, 1955, 98 էջ:
Երկեր, Երեւան, 1965, 452 էջ:
Երկեր, Երեւան, 1977:
Ցոլքեր (բանաստեղծութիւններ), Երեւան, 1978, 162 էջ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի