Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Աստծով հետաքրքրվի՛ր․ Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Կգա մի օր, երբ այս աշխարհի բոլոր հեքիաթները կվերջանան,

գիշերը կգա և այս աշխարհ այլևս ետ դառնալ չի լինի:

Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի:

Եվ ինչպես որ դու անցյալ տարվան ես նայում ու զղջում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ կյանքին նայես ու հասկանաս, որ Աստծո Որդին եկել է քեզ մոտ, եկել ու դուռդ թակել. եկեղեցու միջոցով է եկել, քարոզչի միջոցով է եկել: Եկել է, բայց դու Նրան կարևորություն չես տվել… Շատ պիտի զղջաս:

Դու քեզանով այդչափ մի՛ հետաքրքրվիր: Աստծով հետաքրքրվի՛ր: Եկեղեցիով հետաքրքրվի՛ր: Այս տարի Ավետարանը ձեռք բե՛ր ու սկզբից մինչև վերջ կարդա՛: Ողջ տարվա համար շատ չէ: Կարող ես կարդալ: Աստված փնտրի´ր: Սիրել սովորի´ր: Ներել սովորի´ր: Եվ պատրաստվի´ր:

Հատված տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի`

2014թ. հունվարի 6-ին խոսված քարոզից: