Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Օսկար Ուայլդ. Երևելի հրթիռը

Թագավորի որդին որոշել էր ամուսնանալ և այդ առիթով ամենուր խնդություն էր տիրում: Մի ամբողջ տարի արքայազնը սպասել էր իր հարսնացուին: Նա ժամանել էր վերջապես: Սա ռուս արքայադուստր էր և ամբողջ ճանապարհը Ֆինլանդիայից սկսած անցել էր հյուսիսային 6 եղջերուներին լծած սահնակով: Այդ սահնակը կարծես հսկայական կարապ լիներ, որի թևերի արանքում նստել էր ինքը: Ինքը ճերմակ էր, ինչպես ձյունե պալատը, որում ապրել էր մշտապես: Հարսնացուին դիմավորելու համար դղյակի առաջ սպասում էր արքայազնը: Արքայադստերը տեսնելուն պես նա ծնկի իջավ և համբուրեց ձեռքը:

- Ձեր նկարն անչափ գեղեցիկ էր, - շշնջաց նա, բայց դուք ավելի գեղեցիկ եք:

- Առաջ նա նման էր սպիտակ վարդի, - ասաց մանկլավիկը, իսկ հիմա կարծես ալ վարդ լինի:

Եվ ողջ արքունիկը համակվեց հրճվանքով: Երեք օր բոլորը կրկնում էին.

- Ճերմակ վարդ, ալ վարդ, ճերմակ վարդ, ալ վարդ…

Թագավորը հրամայեց, որ մանկլավիկի աշխատավարձը կրկնապատկեն: Բայց մանկլավիկը ոչինչ չէր ստանում և ոչինչ չշահեց: 3 օր անց եղավ հարսանիք: Դա մի շքեղ հանդես էր, խրախճանքը տևեց 5 ժամ: Արքայազնը և արքայադուստրը նստած էին մեծ սրահում ու խմում էին չնաշխարհիկ բյուրեղյա գավաթից: Միայն ճշմարիտ սիրահարները կարող էին խմել դրանից, որովհետև, երբ գավաթին կեղծ շուրթեր էին դիպչում, գավաթն իսկույն դառնում էր մուգ և անթափանց:

Թագավորը հրամայել էր արքունի հրագետին, որ անձամբ ղեկավարի հրավառությունը: Հրթիռները, որ շարվեցին արքունի այգում սկսեցին զրուցել.

- Աշխարհն իրոք հրաշալի է,- ասաց զավեշտահրթիռը: - Ապա մի նայեք այս դեղին կակաչներին: Ճամփորդելն ընդլայնում է մարդուս հորիզոնը:

- Աշխարհը թագավորի այգով չի վերջանում, - ասաց մեծ հռոմեական մոմը:

- Այն վայրը, որ մարդ սիրում է, աշխարհն է որ կա, - բացականչեց հրանիվը: - Նա հպարտանում էր իր սիրուց կոտրված սրտով: - Բանաստեղծներն այնքան գրեցին սիրո մասին, որ սպանեցին այն և նրանց ոչ ոք այլևս չի հավատում:

- Անհեթեթ միտք,- գոչեց հռոմեական հռթիռը: - Երազները երբեք չեն ծերանում, երբեք չեն մեռնում: Նորապսակները շատ են սիրում միմյանց:

Երբ լռություն տիրեց մի գոռոզ հրթիռ ասաց.

- Որքան բերել է նորապսակների բախտը, որ նրանց հարսանիքին պիտի արձակեն ինձ:

Զավեշտահրթիռը առակեց.

- Ինչ թվում էր, թե պատիվը մեզ են անում:

- Ձեր դեպքն այլ է, պատասխանեց գոռոզ հրթիռը: - Ես առանձնահատուկ երևույթ եմ: Ես երևելի հրթիռ եմ, երևելի ծնողների զավակ: Արար աշխարհում չկա մեկը, ով ինձնից ավելի զգայուն լինի:

- Զգայուն անձը, - ասաց հռոմեական մոմը շշուկով, - այն անձն է, ով կանգնում է ուրիշների ոտքերի վրա, որովհետև վախենում է կոշտուկներից:

- Եթե ինձ երեկոյան մի բան պատահի, ի՜նչ դժբախտություն կլինի բոլորի համար,- ասաց գոռոզ հրթիռը: -

Նորապսակները կդժբախտանան և նրանց ամուսնական կյանքը անվերադարձ կթունավորվի, իսկ թագավորը, վստահ եմ, չի դիմանա այդ հարվածին: Ես ունեմ արտասովոր երևակայություն և պատկերացնում եմ առարկաները բոլորովին այլ կերպ: Իսկ դուք այնպես եք ծիծաղում, ասես նորապսակներն ամուսնանալու մտադրություն անգամ չեն ունեցել:

- Իսկ ի՞նչ վատ է ծիծաղը,- հերաքրքրվեց հրագունդը: - Ես կտանեմ աստղերին նորապսակների ամուսնության լուրը:

- Ուրիշ բան չէի էլ սպասում,- ասաց գոռոզ հրթիռը: - Շատ տափակ մոտեցում կյանքին: Դուք պարզապես դատարկություն եք, ուրիշ ոչինչ: Երբ ամբողջ հրաշքը այստեղ է տեղի ունենում, երբ ես վառվում եմ:

- Դու ամենադյուրագրգիռ էակն եք,- ասաց բենգալյան կրակը:

- Իսկ դուք իմ իմացած ամենագռեհիկը: Դուք չեք կարող հասկանալ իմ բոլոր մտերմիկ զգացմունքները արքայազնի հանդեպ: Անգամ եթե ճանաչեի նրան, երբեք ընկերություն չէի անի հետը: Ընկերոջը ճանաչելուց ավելի վտանգավոր բան չկա:

- Ավելի լավ է զգուշանալ թրջվելուց, - ասաց հրագունդը:

- Քեզ համար՝ անկասկած: Իսկ ես լաց եմ լինում, երբ քեֆս տալիս է:

Նա սկսեց աղի արտասուք թափել:

- Ըստ երևույթի նա իսկապես ռոմանտիկ բնավորություն ունի, եթե հեկեկում է առանց պատճառի, - ասաց հրանիվը:

Սակայն հռոմեական մոմն ու բենգալյան կրակը շատ էին զայրացել և կրկնում էին.

- Դատարկ բան է, դատարկ բան է:

Իսկ արքայազնը և արքայադուստրը պարում էին լուսնի լույսի տակ: Երբ եղավ ժամը 12-ը, բոլորը դուրս եկան պարտեզ և թագավորը կանչել տվեց արքունի հրագետին:

- Հրավառությունը սկսե՛ք, - հրամայեց թագավորը:

Հրագետն ուներ 6 օգնական, որոնցից յուրաքանչյուրը մի-մի ջահ էր տանում:

- Վզզզ, վզզզ,- սուլեց հրանիվը հենց որ սկսեց պտտվել սեփական առանցքի շուրջը:

- Բում-բում,  -նրան հետևեց հռոմեական մոմը:

Այնուհետև զավեշտահրթիռները պար բռնեցին այգում, իսկ բենգալյան կրակն ամեն ինչ կարմիր ներկեց: Պայթեց նաև հրագունդը և երկինք սլացավ: Բոլորն էլ մեծ հաջողություն էին վայելում բացի երևելի հրթիռից: Նա իր արցունքներից այնպես էր թրջվել, որ ի վիճակի չէր վեր սլանալ: Նրա վառոդը այնքան էր խոնավացել, որ այլևս պիտանի չէր:

- Հավանաբար ինձ պահում են ավելի ճոխ մի հանդեսի համար,- մտածեց հրթիռը:

Հաջորդ օրը այգեպանները եկան պարտեզը կարգի բերելու:

- Սա ըստ երևույթին պատգամավորությունն է, - մտածեց հրթիռը և որոշեց ըստ արժանվույն դիմավորել նրանց: Եվ նա դեմքը խոժոռեց, ասես մտածում էր հույժ կարևոր բանի մասին: Բայց ծառաները նույնիսկ չնկատեցին նրան:

Միայն մեկը նկատեց նրան և ասաց.

- Սա ի՞նչ փչացած հրթիռ է, - բացականչեց նա և հրթիռը նետեց ցանկապատի մյուս կողմը:

- Փչացած հրթի՞ռ, փչացած հրթի՞ռ, - ասաց նա ցանկապատի վրայով թռչելիս: - Ուզում էր ասել՝ հրաշալի հրթիռ:

Ու ընկավ տիղմի մեջ մտածելով՝ «Սա նորաձև լոգարան է»:

Նրա առաջ հայտնվեց մի կանաչ գորտ:

- Դուք նորե՞կ եք, - հարցրեց գորտը: Ի՞նչ եք կարծում այսօր անձրև կգա:

- Ըհը, - ասաց հրթիռը:

- Ի՞նչ ախորժալուր ձայն ունեք: Նման է կռկռոցի: Դուք այսօր կլսեք մեր համերգը: Ագարակատիրոջ տան առաջ:

Բոլորը մեզ են լսում: Ագարակատիրոջ կինն ասում էր հարևանուհուն, թե ինչպես ողջ գիշեր աչք չի կպցրել մեր պատճառով:

- Անվերջ խոսում ես, - զայրացած ասաց հրթիռը:

- Ես սիրում եմ ինքս միշտ խոսել, որ չլինի վեճ:

- Իսկ ես սիրում եմ վիճել, - ասաց հրթիռը:

- Վիճելը գռեհիկ բան է:

Եվ գորտը հեռացավ:

- Դու շատ եսասեր ես, - ասաց հրթիռը: - Պետք է օրինակ վերցնես ինձնից, քանի որ բոլորին է հայտնի իմ համեստությունը:

- Անիմաստ է խոսել գորտի հետ,- ասաց մի ճպուռ: - Նա արդեն թողել հեռացել է:

- Ավելի վատ իր համար: Ես սիրում եմ խոսել ինքս ինձ համար: Այնքան խելացի եմ գտնվում երբեմն, որ ոչինչ չեմ հասկանում իմ ասածներից:

- Ուրեմն պիտի փիլիսոփայություն դասավանդեք, - ասաց ճպուռը և թռավ:

- Ինչ հիմարն էր, - մտածեց հրթիռը: - Իր միտքը զարգացնելու այսպիսի առիթ էլ չի ունենա:

Նա ավելի խոր ընկղմվեց ցեխի մեջ:

Նրան մի բադ մոտեցավ: Գեղեցկուհի էր համարվում բադերի մեջ:

- Ի՞նչ տարօրինակ տեսք ունեք: Դա դժբախտության արդյո՞ւնք է, - հարցրեց նա հրթիռին:

- Իսկույն երևում է, որ ամբողջ կայնքդ գավառում ես անցկացրել: Կապշես, եթե իմանաս, որ ես երկինք եմ սլանում և թափվում կրակի տեսքով:

- Դա ինձ չի հետաքրքրում, որովհետև դրանից ոչ մի օգուտ չկա: Եթե կարողանայիր հերկել դաշտերը, հոտը հսկել, դա ուրիշ բան:

- Հարգելիս,- գոչեց հրթիռը ինքնագոհ: - Իմ դասին պատկանող անձինք, երբեք օգտակար չեն լինում: Մենք կիրթ շարժուձև ունենք: Դա մեր փառքն է:

- Լավ, լավ, - ասաց բադը: - Նախասիրությունները կարող են տարբեր լինել: Ուրախ կլինեմ, եթե մեզ մոտ բնակություն հաստատեք:
- Ոչ, ոչ,- բացականչեց հրթիռը: - Ես այստեղ լոկ հյուր եմ: Այստեղ հասարակություն չկա: Ես պիտի պալատ վերադառնամ և ցնցեմ կյանքը:

Բադը հիշեց, որ քաղցած է և հեռացավ կեր գտնելու:

- Իսկույն երևաց, որ սա քաղքենի է, - ասաց հրթիռը և սկսեց մտածել հանճարի միայնության մասին:

Մոտեցան երկու փոքրիկ տղաներ:

- Սա պատգամավորությունն է, - ասաց հրթիռը:

- Տե՛ս այս կեղտոտ փայտը, - ասաց տղաներից մեկը:

- Ոսկե փայտ, - մտածեց հրթիռը: - Դա էր ուզում ասել:

Տղաները որոշեցին հրթիռն էլ որպես փայտ գցել խարույկի մեջ և հրթիռը մտածեց, որ իրեն ուզում են արձակել օրը ցերեկով, բոլորի համար: Տղաները նրան գցեցին կրակի մեջ, իսկ իրենք գնացին ննջելու: Հրթիռը թաց էր ու չէր բռնկվում: Բայց հետո չորացավ ու պատրաստվեց թռչել:

- Ես կհասնեմ աստղերին, - մտածեց նա:

Շշշշ… և նա երկինք սլացավ:

- Հոյակապ է: Պատկերացնում եմ, թե բոլորը ինչպես են հիանում ինձնով:

Սակայն նրան ոչ ոք չէր նկատում: Նա սկսեց մտածել պայթելու և ողջ երկիրը կիզելու մասին: Որպեսզի նրան երկար հիշեն: Հռրթիռը պայթեց և նրանից մի փայտի կտոր մնաց, որն ընկավ սագի մեջքին:

- Աստված իմ, փայտի անձրև է սկսվում, - բղավեց սագը:

- Ասում էի չէ՞, որ բոլորին կշշմեցնեմ, - ասաց հրթիռն ու հանգավ: